Ազատվեք կնճիռներից այս տնական դիմակի միջոցով

Ներկայացնում ենք քսուքի բաղադրատոմս,որը խոնավեցնում է մաշկը լավացնում է դեմքի գույնը,դանդաղեցնում է ծերացումը և նվազեցնում է կնճիռները:Այն լիովին անվնաս է քանի որ բաղկացած է բնական բաղադրիչներից:Կարող է օգտագործվել բոլոր տիպերի մաշկի համար

 

Բաղադրիչները

  1. 2 թ.գ.վազելին
  2. 1 դեղնուց
  3. 2 ճ.գ.նուշի յուղ կամ ձիթապտղի յուղ
  4. Կես ճ. գ.լավ որակի մեղր

Պատրաստումը Վազելինը հալեցրեք:Այն վերցրեք կրակի վրայից,ավելացրեք մյուս բաղադրիչները:Մի քանի րոպե լավ խառնեք որպեսզի համասեռ զանգված ստացվի:Քսուքը լցրեք 50 մլ-անոց տարայի մեջ:Դեմքը լավ մաքրեք քսուքը քսեք՝նրբորեն մերսելով

Թողեք 30 րոպե,հետո լվացեք՝հանքային ջրի մեջ թաթախված խոնավ կտոր կամ բամբակ օգտագործելով:Քսուքն օգտագործեք քնելուց 2 ժամ առաջ,որովհետև քսուքը մաշկի մեջ ներծծվում է ավելի քան 1 ժամ:Քսուքը սառնարանում պահեք:Միանգամից երկու բաժին մի պատրաստեք քանի որ բոլոր բաղադրիչները բնական են

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика