Ազնվամորին ոչ միայն ունի հարուստ համ,այլև հարուստ է նուտրիեններով:Չնայած սեզոնային են դուք կարող եք վայելել հատապտուղ ամբողջ տարին՝թարմ կամ սառեցված: Ահա ազնվամորու 4 օգտակար հատկությունները
Նվազեցնում է բորբոքումը Ազնվամորին օգնում է արգելակել այն նյութերի արտադրությունը,որոնք ներգրավված են բորբոքային գործընթացում:Նրանք արախիդոնաթթուն վերածում են պրոստագլանդինի,ինչը հանգեցնում է արթրիտի,պոդագրայի և այլ բորբոքային պայմանների հետ կապված ցավերի և բորբոքումների:Ռոդ Այլենդ համալսարանի գիտնականները հաղորդում են,որ կարմիր ազնվամորու քաղվածքը նվազեցնում է բորբոքումը,աճառների վնասն ու ոսկրային խնդիրները
Ունի հակամանրէային և հակասնկային հատկություններ Ազնվամորին պարունակում է անտոցիաններ որոնք ունեն հակաօքսիդանտ և հակամանրէային հատկություններ:Անտոցիաների առավելություններից մեկը նրանց կարողությունն է կանխել Կանդիդա Ալբիկանների աճը որը բազմաթիվ վարակների մեղավորն է,ինչպես նաև բորբոքված աղիքային համախտանիշի մեկնարկային մեխանիզմը
Պարունակում է բազմաթիվ մանրաթել Համեմատաբար շաքարի ցածր պարունակությունը,զուգորդված բարձր մանրաթելերով ազնվամորին դարձնում է հիանալի ընտրություն մրգերից,որն օգնում է վերականգնել աղիքային ֆլորան և հավասարակշռել արյան գլյուկոզը
Ունի հակաքաղցկեղային հատկություններ Ազնվամորու անտիօքսիդանները և հակաբորբոքային միացությունները պաշտպանում են օրգանիզմը:Հատապտուղը պարունակում է ուժեղ անտիօքսիդանտներ վիտամին C,քվերցետին և հատկապես շատ էլագիկ թթուներ,որոնք ուժեղ հակաօքսիդանտներ են,որոնք օգնում են օրգանիզմին ապաակտիվացնել որոշակի քաղցկեղածին և քաղցկեղի բուժումը դանդաղեցնող բջիջներ