Աղջիկներ կարդացեք անպայման Ինչ է կատարվում օրգանիզմի հետ եղունգներին լաք քսելուց 10 ժամ հետո

Բոլորս էլ գիտենք,որ չի կարելի եղունգներին շատ հաճախակի լաք քսել,քանի որ դրա հետևանքով եղունգները թուլանում են և դեղնում:Իրականում գեղեցկության այս միջոցը շատ ավելի մեծ վնաս է հասցնում մեր առողջությանը,քան ընդունված է կարծել:Չենք հորդորում ձեզ հրաժարվել մանիկյուրից:Մենք պարզապես ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն ազդեցություն որ լաքն ունենում է մեր օրգանիզմի վրա:Ինչն է հիմնական վտանգ ներկայացնում մեր առողջության համար Լաքը տոքսիկ է:Ժամանակակից կոսմետիկ որոշ միջոցներ պարունակում են հետևյալ բաղադրիչները,որոնք քայքայում են ձեր առողջությունը

Տոլուոլ (Toluene) լուծող նյութ է,որի շնորհիվ եղունգների վրա հարթ ծածկույթ է առաջանում և պիգմենտը երկար է պահպանվում:Հայտնի է,որ տոլուոլն ազդում է կենտրոնական նյարդային համակարգի վրա և կարող է առաջացնել ռեպրոդուկտիվ ֆունկցիայի հետ կապված խնդիրներ:Գլխացավը թուլությունը ուշագնացությունը սրտխառնոցը անորակ լաքի օգտագործման հետևանքներից են

Ֆորմալդեհիդ (Formaldehyde) անգույն գազ,որի շնորհիվ լաքն ավելի երկար է պահպանվում:Ալերգիկների մոտ ֆորմալդեհիդի հետ կոնտակտի արդյունքում կարող են առաջանալ դերմատիտ և քիմիական այրվածքներ,ավելի ծանր դեպքերում՝ սրտի ռիթմի խախտում, ցնցումներ և անգամ քաղցկեղ

Դիբուտիլֆտալատ (Dibutyl Рhthalate) օգտագործվում է որպես արոմատիզատոր:Այս բաղադրիչի պատճառով կարող են առաջանալ էնդոկրին խախտումներ գինեկոլոգիական հիվանդություններ շնչուղիների հիվանդություններ

Գիտնականները կատարել էին մի հետազոտություն որին մասնակցում էին 24 կանայք:Եղունգներին լաք քսելուց 6 ժամ անց կանանց մեծամասնության մոտ արձանագրվեց դիֆենիլֆոսֆատի բարձր մակարդակ:Այս նյութը հանդիսանում է տրիֆենիլֆոսֆատի ածանցյալ և առաջանում է մետաբոլիզմի ժամանակ,իսկ արդեն 10 ժամ անց դիֆենիլֆոսֆատի քանակությունը 7 անգամ գերազանցում է նորման

Ինչպես ընտրել լաք որը կլինի անվնաս առողջության համար Որոշ լաքերի վրա կան հատուկ նշաններ:«5-Free» սա նշանակում է,որ լաքը չի պարունակում ֆորմալդեհիդ (formaldehyde),նրա ածանցյալները (formaldehyde resins),տոլուոլ (toluene),դիբոտիլֆլատատ (dibutyl phthalates) և կամֆոր (camphor):«3-Free» սա նշանակում է,որ լաքում չկա 3 բաղադրիչ՝ֆորմալդեհիդ (formaldehyde),դիբոտիլֆլատատ (dibutyl phthalates) և տոլուոլ (toluene)

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика