Բնական դիմակներ որի օգնությամբ Դուք կունենաք ավելի երիտասարդ և խնամված տեսք

Առողջ մաշկ ունենալու և մաշկային տարբեր խնդիրներից խուսափելու համար հարկավոր է ճիշտ խնամել մաշկն ու սնուցել այն անհրաժեշտ սննդարար նյութերով, սակայն շատերն ուշադրություն չեն դարձնում մաշկի խնամքին իսկ անբարենպաստ արտաքին միջավայրը,սխալ սնունդը վնասակար սովորություններն ու օդում և ջրում պարունակվող վտանգավոր տարրերն էլ ավելի են վատթարացնում վիճակը՝հանգեցնելով տարբեր մաշկային խնդիրների զարգացման։Նման խնդիրներից խուսափելու համար մարդիկ երբեմն կիրառում են հատուկ քսուքներ ու դիմակներ,սակայն շատ հաճախ դրանք պարունակում են ագրեսիվ քիմիական տարրեր ինչը հանգեցնում է էլ ավելի լուրջ խնդիրների զարգացման։

Բացի այդ,նման միջոցները հաճախ բացարձակ անարդյունավետ են լինում և բավական թանկարժեք,ուստի մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել դրանցից և կիրառել շատ ավելի օգտակար ու հասանելի բնական միջոցներ։Բարեբախտաբար բնությունը տվել է մարդկությանն անհրաժեշտ բոլոր բաղադրիչներն առողջ փայլուն ու գեղեցիկ մաշկ ունենալու համար,ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում չորս բնական դիմակի բաղադրատոմս որոնք կօգնեն սնուցել մաշկն անհրաժեշտ սննդարար նյութերով,կխոնավացնեն այն և կազատեն մաշկային տարբեր խնդիրներից։Այս դիմակները պարունակում են միայն բնական բաղադրիչներ,ուստի չեն առաջացնում ալերգիկ ռեակցիաներ ու կողմնակի բարդություններ և օգնում են հասնել ցանկալի արդյունքին կարճ ժամանակահատվածում։

1-ին բաղադրատոմսը․ 1/4 բանանը լավ տրորել ու խյուս դարձնել,այնուհետև ավելացնել 0,5 թեյի գդալ սնուցող նրբաքսուք 3 կաթիլ կիտրոնի հյութ և 3 կաթիլ ձիթապտղի յուղ ու լավ խառնել։Քսել դիմակը մաշկին, թողնել 15 րոպե, այնուհետև լվացվել

2-րդ բաղադրատոմսը․ 1/2 խնձորը քերիչով մանրացնել ստացված զանգվածին ավելացնել 1 ճաշի գդալ կաթնաշոռ,լավ խառնել և քսել դիմակը մաշկին։Թողնել այն 15 րոպե այնուհետև լվացվել

3-րդ բաղադրատոմսը․ 1։1 հարաբերակցությամբ խառնել խաղողի խյուսն (ցանկալի է լինի կարմիր խաղող) ու թթվասերը,ստացված խառնուրդին ավելացնել մեկ ձվի դեղնուց ու լավ խառնել։Քսել դիմակը մաշկին թողնել 10-15 րոպե այնուհետև լվացվել

4-րդ բաղադրատոմսը․ Խաղողի 10 խոշոր հատապտուղները լավ տրորել ու խյուս դարձնել,այնուհետև ավելացնել կես թեյի գդալ մեղր ու լավ խառնել։Քսել դիմակը մաշկին թողնել մոտ 15 րոպե այնուհետև լվացվել։Այս դիմակը ոչ միայն սնուցում է մաշկը այլև պայքարում է վաղաժամ կնճիռների դեմ։

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика