Բնական միջոցներով 5 բաղադրատոմս փորկապությունից ազատվելու համար

Փորկապությունը բավական տհաճ խնդիր է,որից ազատվելու համար հաճախ նշանակվում են լուծողական դեղամիջոցներ,սակայն դրանք ոչ միշտ են ազատում խնդրի պատճառից և երբեմն բավական ագրեսիվ ազդեցություն են ունենում օրգանիզմի վրա առաջացնելով նաև մի շարք կողմնակի բարդություններ: Սակայն բարեբախտաբար կան շատ արդյունավետ բնական միջոցներ որոնք չեն վնասում առողջությանն ու օգնում են մեղմորեն ազատվել այս տհաճ խնդրից:

  • 2 ճաշի գդալ թեփին ավելացնել մի բաժակ եռման ջուր սպասել մինչև թեփը կլանի ջուրն ու ուտել ստացված մածուցիկ զանգվածը Ցանկալի է այս բնական դեղամիջոցն օգտագործել դատարկ ստամոքսին կամ ուտելուց առաջ:
  • 1 թեյի գդալ սենային ավելացնել մի բաժակ եռման ջուր 45 րոպե թրմել այնուհետև քամել ու խմել ստացված թուրմն օրական 3 անգամ երեքական ճաշի գդալ:
  • Չորացրած խնձորի կտորները կամ չորացրած բալը լցնել թերմոսի մեջ ավելացնել եռման ջուր և թրմել մոտ մեկ ժամ:Ստացված ըմպելիքը խմել որպես թեյ:
  • 1 ճաշի գդալ կապույտ հապալասի տերևներին ավելացնել մի բաժակ ջուր,10 րոպե եռացնել,այնուհետև թրմել ևս 1 ժամ:Թուրմը քամել և ընդունել օրական 4 անգամ մեկական ճաշի գդալ:
  • Փորկապության կանխարգելման համար շատ օգտակար է նաև հալվեն:Հարկավոր է 2 ճաշի գդալ հալվեի մանրացրած տերևներին ավելացնել կես բաժակ մի փոքր տաքացրած մեղր մեկ օր թրմել այնուհետև օգտագործել խառնուրդը դատարկ ստամոքսին մեկական գդալ:

Այս բնական միջոցը շատ արդյունավետ է սակայն հարկ է հիշել,որ առողջական լուրջ խնդիրների և ուժեղ ցավերի դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին քանի որ ինքնաբուժությունը կարող խիստ վնասակար լինել ու էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը:Բացի այդ,միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խնդրի պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը,որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика