Եղունգների վիճակը կարող է շատ բան վկայել առողջական վիճակի մասին

Սպիտակ և մուգ բծեր եղունգներին Եղունգներին սպիտակ բծերի առկայությունը վկայում է այն մասին,որ օրգանիզմին չի բավարարում կալցիումի մակարդակը Երբ բծերը վերածվում են հետքերի,հարկավոր է ուշադրություն դարձնել ներքին օրգանների,մասնավորապես երիկամների աշխատանքին: Եղունգներին մուգ բծերի առկայությունը կարող է վկայել սիրտ անոթային հիվանդությունների զարգացման մասին,ինչպես նաև կարող է հակաբիոտիկների երկարաժամկետ օգտագործման հետևանք լինել:

Ճաքեր մատներին և եղունգների շերտավորում Այս խնդիրներն ավիտամինոզի հետևանք են,որոնք առավել բնորոշ են գարնանն ու աշնանը:Եթե նույնիսկ սննդակարգը շտկելուց հետո եղունգների վիճակը շարունակում է վատանալ և ճաքերը շատանում են զգուշացեք այս խնդիրները կարող են վկայել սնկային վարակի կամ վահանաձև գեղձի հիվանդությունների մասին։Եղունգների շերտավորումը կարող է նաև արթրիտի և պսորիազի հետևանք լինել:Հարկավոր է լուրջ մոտեցում ցուցաբերել այս խնդրին և դիմել մասնագիտական օգնության:

Այտուցներ եղունգների շուրջ և եղունգների կապույտ երանգ Եղունգների շուրջ այտուցվածությունը վկայում է բորբոքման մասին:Եթե խնդիրը տևական ժամանակ չի անցնում դա կարող է աուտոիմուն հիվանդության ախտանշան լինել:Եղունգները կարող են նաև կապույտ գույն ստանալ այս խնդիրն ամենից հաճախ վկայում է թթվածնի անբավարարության մասին:Խորհուրդ է տրվում դիմել բժշկական օգնության,քանի որ այս խնդիրը կարող է նախազգուշացնել շնչառական օրգանների հիվանդությունների մասին:Նույնը վերաբերում է դեպքերին,երբ եղունգները դեղին գույն են ստանում խնդիրը կարող է պայմանավորված լինել շնչուղիների կամ վահանաձև գեղձի հիվանդություններով:Եղունգները կրծելու սովորություն: Այս սովորությունը հաճախ վկայում է անհավասարակշռված լինելու մասին:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика