Միջանցիկ քամիներն ու եղանակային կտրուկ փոփոխությունները տարվա այս եղանակին հաճախ են դառնում պարանոցի ցավերի առաջացման պատճառ սակայն բարեբախտաբար կան փորձված ու արդյունավետ ժողովրդական դեղամիջոցներ որոնք կօգնեն կարճ ժամանակահատվածում մեղմել ցավը:Aif.ru-ն ներկայացրել է երկու կոմպրեսի բաղադրատոմս պարանոցի սուր ցավերից ազատվելու համար:
- Թարմ ծովաբողկի արմատը քերիչով մանրացնել, ավելացնել 2-3 ճաշի գդալ բուսայուղ, այնուհետև ստացված խառնուրդը քսել բարակ կտորին ու դնել կոմպրեսը պարանոցին: Ծածկել կոմպրեսը պոլիէթիլենային թաղանթով, փաթաթել տաք կտորով ու թողնել 20 րոպե:
- Մեղրը մի փոքր տաքացնել տաք գոլորշու վրա, այնուհետև նուրբ շարժումներով մերսելով քսել այն պարանոցին: Ծածկել պարանոցը պոլիէթիլենային թաղանթով ու տաք կտորով և թողնել կոմպրեսը մեկ ժամ:
Այս կոմպրեսներն անչափ արդյունավետ են սակայն հարկ է հիշել,որ առողջական լուրջ խնդիրների դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին,քանի որ ինքնաբուժությունը կարող խիստ վնասակար լինել ու էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը:Բացի այդ միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խնդրի պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը,որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ: