Ինչից է լինում կույրաղիքի բորբոքումը։Բորբոքման նախանշամնները

Կույր աղիքի որդանման ելունի բորբոքումը կարոդ է սպառնալ բոլոր տարիքի մարդկանց։Որդանման ելունի բորբոքումը լինում է սուր և քրոնիկական։

Ինչից է լինում որդանման ելունի բորբոքումը

Բժիշկներ վերջերս հերքել են այն կարծիքը,թե կույրաղիքի բորբոքում կարող է առաջանալ արևածաղկի սերմի օգտագործումից։ Բժիշկները ենթադրում են,որ բորբոքման համար տարբեր պատճառներ կարող են լինել սթրես վնասվածքի պատճառով ելուստի դիրքի փոփոխություն,օտար մարմնով խցանում,թուլացած իմունային համակարգ։Ստորև կթվարկենք այս հիվանդության 3 ստադիաները որպեսզի փորացավ ունենալու դեպքում դուք հեշտությամբ կարողանաք որոշել՝ կույրաղիքի բորբոքում է ձեզ մոտ, թե՝ ոչ։

Որդանման ելունի բորբոքման 1-ին փուլը Նվացող ցավ է առաջանում,որը հանկարծ ամբողջ փորին է տարածվում երբեմն ավելի ուժեղ ցավում է ստամոքսի շրջանում։ Ցավը կարող է անցնել և նորից ի հայտ գալ պարբերաբար։

Որդանման ելունի բորբոքման 2-րդ փուլը 6–7 ժամ հետո ցավը ուժեղանում է և աստիճանաբար տեղակայվում է պորտի շրջանում,բայց ստամոքսի շրջանում էլ կարող է մի քիչ ցավել։Սա ուղեկցվում է ընդհանուր թուլությամբ և ախորժակի բացակայությամբ։Հիվանդն իրեն ավելի լավ է զգում, երբ սաղմի դիրքով պառկում է աջ կողքի վրա։ Եթե հիվանդը պառկում է ձախ կողքիվրա,ոտքերը ուղղած,ցավն ուժեղանում է,իսկ մեջքի վրա պառկելու դեպքում հիվանդը դժվարությամբ է բարձրացնում աջ ոտքը։ Այս փուլում մարդիկ սովորաբար սկսում են ցավազրկողներ խմել։ Դրանք կամ չեն օգնում, կամ օգնում են շատ կարճ ժամանակով։ Այս փուլում պետք է անմիջապես բժշկի դիմել։

Որդանման ելունի բորբոքման 3-րդ փուլը Ցավը տեղափոխվում է փորի ներքևի աջ հատվածը,պորտից ներքև կոնքից մի քիչ վերև։Ջերմության բարձրացում,սրտխառնոց,փքվածություն,լուծ է առաջ գալիս հիվանդը չի կարողանում քայլել ինչպես նաև ուժեղ ցավ է զգում աջ կողքին դիպչելիս։Սա պերիտոնիտի նշան է (բորբոքային պրոցեսի ծանր տեսակն է)։Այս դեպքում պետք է շտապ օգնություն կանչել։

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика