Ինչով է օգտակար կիտրոնը

Բոլորին է հայտնի,որ կիտրոնն օգտակար է սիրտ-անոթային համակարգի աշխատանքի համար: Առաջարկում ենք մանրամասն ծանոթանալ կիտրոնի օգտակարությանը և նրա օգտագործման արդյունավետ եղանակներին։Ինչով է օգտակար կիտրոնը Կիտրոնը պարունակում է հսկայական քանակությամբ վիտամին C,բայց դա ամենաքիչն է որ հայտնի է կիտրոնի մասին:Կիտրոնը հանգստացնող հատկություն ունի,քանի որ պարունակում է B խմբի վիտամինների մի ամբողջ հավաքածու:Ահա թե ինչ հանքանյութեր է պարունակում կիտրոնը՝ ցինկ, կալցիում, երկաթ, ֆոսֆոր մագնեզիում և կալիում: Վերջին երկուսն անհրաժեշտ են սրտի բնականոն աշխատանքի համար:Եվս մեկ առավելություն․ կիտրոնի մեջ առկա պեկտինը, թթուները և բջջանյութը մաքրում են ողջ օրգանիզմի անոթները:

Ինչ դեղամիջոցներ պատրաստել կիտրոնից

1.100 գ սխտորը մաքրել,կտրատել,վրան լցնել 6 կիտրոնից քամված հյութ: Խառնուրդը ծածկել թանզիֆով և ընդունել օրական 1 թեյի գդալ գոլ ջրով և ոչ դատարկ ստամոքսով: Այդ խառնուրդը մաքրում և ամրացում է անոթները, կանխում է աթերոսկլերոզը

2.Մսաղացով աղալ 8 կիտրոն կեղևով,400 գ սխտոր 4 կգ նեխուրի արմատ և տերևներ: Խառնուրդը լցնել ապակե տարայի մեջ, ծածկել թանզիֆով,12 ժամ թողնել տաք տեղում,այնուհետև պահել սառնարանում 3 օր: Քամել հյութը, օգտագործել օրական 3 անգամ, ուտելուց 15 րոպե առաջ

3.Ժողովրդական բժշկությունը արյան բարձր ճնշում ունեցողներին խորհուրդ է տալիս մեղրով և կիտրոնով բեռնաթափման 3-4 կուրս:Անհրաժեշտ է 2 կիտրոն անցկացնել մսաղացով և վրան լցնել մեղր:6 օր անց բեռնաթափման օր հայտարարեք՝ խմելով միայն այդ ըմպելիքը: Կուրսը կարելի է կրկնել 2 օր անց միայն

4.Անոթները մաքրելու և ամրացնելու համար պատրաստեք այս թուրմը:Շերտատեք 2 կիտրոն և 2 նարինջ,հեռացրեք կորիզները: Մսաղացով անցկացրեք ավելացրեք 2 ճաշի գդալ մեղր և մեկ օր տաք տեղում թողեք, որ թրմվի: Այնուհետև պահեք սառնարանում 2 օր՝ թեյի հետ օգտագործելով օրական 2 ճաշի գդալ

5.Ստենոկարդիայի դեպքում օգտագործեք այս ըմպելիքը 2 կիտրոնի և հալվեի 2 մսալի տերևների հյութը քամել,ավելացնել 0,5 լ մեղր:Խառնուրդը պահել սառնարանում խմել օրական երեք անգամ 1 ճաշի գդալ մինչև ուտելը

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика