ԻՆՉ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ Է ԹՈՂՈՒՄ ԱՂԻ ՉԱՓԻՑ ԱՎԵԼԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԻՄՈՒՆԻՏԵՏԻ ՎՐԱ

Դիետայի մեջ աղի բարձր պարունակությունը արդեն հայտնի է արյան ճնշման վրա իր բացասական ազդեցությամբ:Բայց,այս վատ լուրերը չեն ավարտվում Գիտնականները պարզել են,որ աղի չափից ավելի օգտագործումը նույնպես հղի է իմունային համակարգի խնդիրներով։

Ուսումնասիրությունը ներկայացվել է Բոննի համալսարանական կլինիկայի կողմից:Գիտնականները փորձ են անցկացրել սկզբում մկների վրա։Կենդանիների խմբին առաջարկվել է աղի բարձր պարունակությամբ դիետա։Արդյունքում կրծողները դարձել են բակտերիալ տիպի վարակների նկատմամբ ընկալունակ։

Երբ հետազոտությանը միացել են կամավորները,գիտնականները պարզել են,որ վեց գրամ աղ օգտագործած խումբը (նորմայի դեպքում՝հինգ գրամ)արտահայտված իմունոդեֆիցիտ է ցուցադրել։Արդյունքներին կարելի է ծանոթանալ Science Translational Medicine ամսագրում։

Մեզ առաջին անգամ հաջողվել է ցույց տալ որ աղի օգտագործումը չափից ավելի բացասաբար է ազդում իմունային համակարգի վրա» արդյունքները մեկնաբանել է բժիշկ Քրիստիան Կուրտսը Բոննի համալսարանին կից փորձարարական իմունոլոգիայի ինստիտուտից։

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика