Լավագույն մթերքն ավելորդ քաշի դեմ պայաքարի համար

Նյութափոխանակությունն օրգանիզմում տեղի ունեցող այն գործընթացն է որի ժամանակ այրվում են կուտակված կալորիաները: Սննդամթերքի տարբեր տեսակները տարբեր կերպ են ազդում այս գործընթացի վրա,ինչը նշանակում է որ որոշակի մթերքի գործածությունն օգնում է նվազեցնել քաշը,մինչդեռ մեկ այլ մթերք կարող է նպաստել քաշի ավելացմանը:Մասնագետների խոսքով քնելուց առաջ սնվելը կազմվածքի համար այդքան էլ օգտակար սովորություն չէ,քանի որ նպաստում է քաշի ավելացմանը սակայն Ֆլորիդայի համալսարանի գիտնականներին հաջողվել է հայտնաբերել մի մթերք,որը կօգնի խթանել նյութափոխանակությունն ու նիհարել անգամ քնած ժամանակ:

Ինչպես գրում է medikforum.ru կայքը,նման մթերք կարող է լինել ցածր յուղայնությամբ կաթնաշոռը:Քնելուց որոշ ժամանակ առաջ մի փոքր կաթնաշոռ ուտելը ոչ միայն կխթանի նյութափոխանակությունը այլև կօգնի ազատվել քաղցի զգացումից,ինչը բավական հաճախ հանդիպող խնդիր է նիհարել ցանկացողների շրջանում:Հետազոտության շրջանակներում մասնագետներն անց են կացրել գիտափորձ որին մասնակցել են 20 տարեկանից բարձր երիտասարդներ:Ուսումնասիրության ընթացքում կամավորներն ամեն օր քնելուց մեկ ժամ առաջ մի բաժին կաթնաշոռ են կերել:

Հետազոտությունը ցույց է տվել որ այս սովորությունը ոչ միայն խթանել է նրանց օրգանիզմի նյութափոխանակությունը այլև նպաստել է ընդհանուր ինքնազգացողության բարելավմանը:Գիտնականների կարծիքով՝օրգանիզմի վրա նման դրական ազդեցություն է ունենում կաթնաշոռում պարունակվող կազեինը որը պատասխանատու է բջիջներին ամինաթթուներով ապահովելու համար:Բացի այդ կազեինը նաև խթանում է մարսողության գործընթացները ինչն էլ հենց նպաստում է մարսողական համակարգի աշխատանքի արագացմանը: Արդյունքում մարսողական համակարգն աշխատում է ավելի արդյունավետ կերպով և օրգանիզմն ավելի շատ կալորիա է այրում:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика