Խորհուրդ է տրվում իմունիտետի սնուցման համար ծովային կաղամբ ուտել

Սամարայի դիետոլոգիայի և Դիետոթերապիայի ԳՀԻ տնօրեն Միխայիլ Գինզբուրգը խորհուրդ է տվել իմունիտետի ամրապնդման համար շաբաթական մի քանի անգամ օգտագործել ծովային կաղամբ:Մի հարցազրույցում նա հայտարարել է որ ծովային կաղամբը (լամինարիա) որը պահվում է բանկայում կամ չիպսերի տեսքով,կարող է իմունիտետի լրացուցիչ սնուցում դառնալ։Լամինարիայի ազդեցություններից մեկը հակաբակտերիալ և հակավիրուսային դիմադրողականության խթանումն է

Դրա շնորհիվ մարդու մոտ նվազում է սեզոնային մրսածության հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը։Բացի այդ ծովային կաղամբը յոդով ամենահարուստ մթերքն է աշխարհում։Որպես կանոն ծովից հեռու ապրող մարդիկ ունեն յոդի դեֆիցիտ,որը ազդում է վահանաձև գեղձի վրա:Արդյունքում առաջանում է հիպոթիրեոզի զարգացման ռիսկ,որի վաղ ախտանշանները տեղի են ունենում քրոնիկ հոգնածության դիմակի տակ,նշել է բժիշկը

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика