Կերակրի սոդայով ու ձվի դեղնուցով ժողովրդական միջոց որը կօգնի շատ արագ բուժել հազն ու բրոնխիտը

Ձմռանն արևի ու վիտամինների պակասի և մշտական ցրտի հետևանքով մարդու իմունային համակարգը թուլանում է և նույնիսկ տաք հագուստը երբեմն չի փրկում մրսածությունից:Վիրուսներն առաջին հերթին ախտահարում են շնչառական ուղիները՝առաջոցնելով հազ կոկորդի բորբոքում ու բրոնխիտ:Նման դեպքերում բուժումը տևում է մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ,ուստի այն պետք չէ հետաձգել:Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի հիանալի ժողովրդական միջոց,որը օգտագործում էին մեր տատիկները: Այս միջոցը համարվում է լավագույններից մեկը:

Բաղադրությունը.

  • 250 մլ կաթ
  • 1 թ.գ. կարագ
  • 1 թ.գ. մեղր
  • 0,25 թ.գ. կերակրի սոդա
  • 1 ձվի դեղնուց:

Պատրաստման եղանակը. Կաթը եռացնել և սառեցնել:Ավելացնել կարագը (կարելի է փոխարինել կակաոյի յուղով) և մեղրը,լավ խառնել,այնուհետև ավելացնել սոդան,ձվի դեղնուցը և կրկին լավ խառնել:Եթե հիվանդը մեծահասակ է ապա ցանկության դեպքում կարելի է ավելացնել նաև 1 ճ.գ.կոնյակ:Այս դեղամիջոցը հարկավոր է խմել քնելուց առաջ 5 օր շարունակ:Առաջին դրական փոփոխությունները նկատելի կլինեն արդեն հաջորդ առավոտյան:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика