Հազի դեմ պայքարի բնական միջոցներ որոնք կօգնեն մեղմել տհաճ ախտանշանները ինչպես նոր ի հայտ եկած հազի դեպքում, այնպես էլ խորացած

Հազը շնչառական համակարագի հիվանդույթունների մասին հուշող ամենատարածված ախտանշաններից մեկն է։Սա կրկնվող ռեֆլեքս է,որի միջոցով օրգանիզմը փորձում է ազատվել օտար մարմնից կամ հիվանդության հարուցիչներից։Շատ հաճախ հազը պահպանվում է անգամ հիմնական հիվանդությունը բուժելուց հետո,քանի որ երբեմն դրանից ազատվելն այդքան էլ հեշտ չի լինում։Հազից ազատվելու համար մասնագետները խորհուրդ են տալիս միջոցներ ձեռնարկել հնարավորինս շուտ,սակայն մարդիկ,այնուամենայնիվ,ոչ միշտ են պատշաճ ուշադրություն դարձնում այս խնդրին,ինչն էլ հանգեցնում է հազի խորացման:Հազի դեմ մարդիկ սովորաբար պայքարում են հատուկ օշարակների,հաբերի կամ սառնաշաքարների միջոցով, սակայն նման դեղամիջոցները հաճախ են առաջացնում կողմնակի բարդություններ և ոչ միշտ են բավական արդյունավետ լինում:

Սա է պատճառը,որ անգամ փորձառու մասնագետները հաճախ խորհուրդ են տալիս նախապատվությունը տալ ժողովրդական միջոցներին,որոնք փորձված են, արդյունավետ ու չեն առաջացնում կողմնակի բարդություններ:Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հազի դեմ պայքարի բնական միջոցներ, որոնք կօգնեն մեղմել տհաճ ախտանշանները ինչպես նոր ի հայտ եկած հազի դեպքում, այնպես էլ խորացած։Եթե հազը նոր է ի հայտ եկել,ապա դրանից ազատվելու և հետագա բարդացումից խուսափելու համար հարկավոր են միջոցներ,որոնք կջերմացնեն ու դուրս կբերեն ախտածին տարրերն օրգանիզմից։Նման դեպքերում կօգնեն հետևյալ ըմպելիքները։

  • Մի բաժակ կաթը տաքացնել, ավելացնել մեկ ճաշի գդալ մեղր ու մի թեյի գդալ կարագ և ստացված ըմպելիքը խմել քնելուց առաջ։ Այն կօգնի ջերմացնել ու փափկեցնել կոկորդը և կխթանի քրտնարտադրությունը։
  • Մեկ ճաշի գդալ չորացրած ազնվամորու հատապտուղներն ավելացնել թարմ թրմված թեյին, թողել թերմոսի մեջ թրմվի ևս 15 րոպե, այնուհետև քաղցրացնել մեղրով, ավելացնել մի կտոր կիտրոն ու խմել։

Եթե հազը չի մեղմվում երկար ժամանակ, ապա շատ արդյունավետ կարող են լինել բնական բաղադրիչներով ինհալյացիաները։ Ընդ որում կարելի է կիրառել ինչպես թարմ դեղաբույսեր, այնպես էլ եթերային յուղեր։

  • Մի լիտր ջուրը եռացնել, ավելացնել մի քանի կաթիլ սոճու, եղևնու կամ դափնու տերևի եթերայուղ, այնուհետև գլուխը ծածկել սրբիչով և շնչել բարձրացող բուժիչ գոլորշին։
  • Երկու ճաշի գդալ մանրացրած անանուխի տերևներին ավելացնել մի լիտր եռման ջուր, մի փոքր թրմել, այնուհետև գլուխը ծածկել սրբիչով և շնչել տաք թուրմից բարձրացող գոլորշին։

Այս բնական միջոցները շատ արդյունավետ են ու հասանելի, սակայն հարկ է հիշել,որ առողջական լուրջ խնդիրների և ուժեղ ցավերի դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին,քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վնասակար լինել ու էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը:Բացի այդ, միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խնդրի պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը,որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ։

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика