Հինգ ախտանշան որոնք հուշում են անհապաղ ներզատաբանին դիմելու անհրաժեշտության մասին

Մարդու ներզատական համակարգն ամենակարևորներից մեկն է և մասնակցում է օրգանիզմում տեղի ունեցող ամենատարբեր գործընթացներին,ուստի զարմանալի չէ որ այս համակարգի հետ կապված ցանկացած խանգարում խիստ բացասաբար է անդրադառնում ամբողջ օրգանիզմի վրա։Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է պարբերաբար բուժզննում անցնել և չանտեսել օրգանիզմի տված հուշումները,ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հինգ ախտանշան,որոնք հուշում են անհապաղ ներզատաբանին դիմելու անհրաժեշտության մասին։

Կոկորդի քոր ու տհաճ զգացողություններ Այս ախտանշանները որպես կանոն վերագրվում են հասարակ մրսածությանն ու գրիպին,սակայն մասնագետները նախազգուշացնում են որ նմանատիպ ախտանշաններով կարող են դրսևորվել նաև վահանագեղձի աշխատանքի խանգարումները,որոնք հանգեցնում են գեղձի գերակտիվության կամ թերֆունկցիայի,ինչպես նաև օրգանում հանգույցների ձևավորումը։Բացի այդ,ներզատական համակարգի հետ կապված խնդիրների մասին կարող են վկայել դողը,սրտխփոցը,բարձր ջերմությունն ու մկանային ցավերը որոնք առաջին հայացքից նման են գրիպի ու մրսածության ախտանշաններին Ավելին վահանագեղձի աշխատանքի վատթարացման`հիպոթիրեոզի դեպքում կարող է նկատվել նաև ձայնալարերի այտուց,որը կհանգեցնի ձայնի կոշտացման Ձայնի նման փոփոխությունը ևս կարող է վերագրվել մրսածությանը,սակայն հարկավոր է շատ զգոն լինել ու հետևել այլ ախտանշանների առկայությանը

Մազաթափություն կամ անցանկալի մազերի ինտենսիվ աճ Ներզատական համակարգը պատասխանատու է այն հորմոնների համար որոնք վերահսկում են օրգանիզմում ընթացող մի շարք գործընթացներ,այդ թվում`մազերի աճը։Սա է պատճառը,որ առատ մազաթափության ու անցանկալի մազերի աճի դեպքում առաջին հերթին հարկավոր է դիմել ներզատաբանին։Կանանց մոտ ճակատի հատվածի մազերի ակնհայտ նոսրացում ու միաժամանակ մազերի առատ աճը կզակի վերին շրթունքի,քունքերի ու որովայնի հատվածում վկայում է տղամարդկանց սեռական հորմոնների մակարդակի բարձրացման մասին, ուստի նման խնդրի դեպքում հարկավոր է անպայման խորհրդակցել մասնագետի հետ

Քաշի տատանումներ Օրգանիզմում ընթացող նյութափոխանակության գործընթացների ինտենսիվությունը ևս կարգավորում են հորմոնները,որոնք արտադրում են վահանագեղձը մակերիկամները,հիպոֆիզն ու ենթաստամոքսային գեղձը։Այս օրգանների աշխատանքի հետ կապված խնդիրները կարող են հանգեցնել քաշի կտրուկ ավելացման կամ նվազման Օրինակ`թիրեոտոքսիկոզը կամ վահանագեղձի հիպերֆունկցիան կարող է ուղեկցվել քաշի նվազմամբ,ինչպես նաև ախորժակի մեծացմամբ ու աղիների աշխատանքի արագացմամբ,մինչդեռ հիպոթիրեոզի`վահանագեղձի թերֆունկցիայի դեպքում նյութափոխանակության գործընթացները դանդաղում են,քաշն սկսում է ավելանալ և ի հայտ են գալիս այտուցներ։Որպես կանոն այս բոլոր փոփոխություններն ուղեկցվում են ախորժակի հետ կապված խնդիրներով այն կարող է մեծանալ կամ նվազել։Չի կարելի անուշադրության մատնել նաև քաշի տատանումները,որոնք ուղեկցվում են բերանի խոռոչի չորությամբ ծարավի զգացումով,հաճախամիզությամբ,մաշկային քորով տեսողության վատթարացմամբ ու ոտքերի ցավով և այրոցով քանի որ նման ախտանշանները կարող են պայմանավորված լինել արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացմամբ

Հոգնածություն ու դյուրագրգիռություն Մշտական հոգնածության զգացումն ու վատ տրամադրությունը մարդիկ հազվադեպ են դիտարկում որպես առողջական լուրջ խնդիր մինչդեռ իրականում այն բավական վտանգավոր ախտանշան է որը ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել։Շատ հաճախ այս ախտանշանով են դրսևորվում ներզատական համակարգի մի շարք խանգարումներ,որոնք ժամանակին չախտորոշելը կարող է շատ վտանգավոր լինել։Եթե հոգնածության զգացումից չի հաջողվում ազատվել անգամ լիարժեք հանգստից հետո,առանց որևէ պատճառի ի հայտ է գալիս անբացատրելի ընկճախտ ու տրամադրության տատանումներ ապա հարկավոր է անհապաղ բուժզննում անցնել ու չվերագրել խնդիրը սթրեսին ու լարվածությանը։Բավական լուրջ խնդիր է նաև դյուրագրգիռությունն ու դեմքի մշտական լարված արտահայտությունը,ուստի նման խնդիրները ևս չի կարելի անուշադրության մատնել

Քնկոտություն ու ցրվածություն Անսպասելի քնկոտությունն ու ցրվածությունը նույնպես լուրջ պատճառ են ներզատաբանին դիմելու համար։Բանն այն է որ ցրվածությունն ու քնկոտությունը դասվում են վահանագեղձի հիվանդությունների հիմնական ախտանշանների շարքին։Նման հիվանդությունների դեպքում մարդիկ չեն կարողանում կենտրոնանալ որևէ բանի վրա և կարող են քնել անգամ ամենաանսպասելի պահերին ու ամենաանհարմար վայրում։Այս ախտանշաններն անտեսելը շատ վտանգավոր է,քանի որ դրանք կարող են պայմանավորված լինել հիպոթիրեոզով վահանագեղձի թերֆունկցիայով որը չբուժելը կարող է վտանգավոր լինել կյանքի համար։Սա է պատճառը որ նման խնդիրների դեպքում հարկավոր է անպայման ստուգել վահանաձև գեղձի աշխատանքը

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика