Հինգ համեղ ու օգտակար մթերք որոնք չեն նպաստում քաշի ավելացմանը

Ավելորդ քաշն ու ճարպակալումը վերջին տարիներին մարդկության մեծագույն խնդիրներից են և մասնագետները հորդորում են հնարավորինս շուտ ազատվել ավելորդ կիլոգրամներից։Այս խնդրի դեմ ներկայում շատերն են պայքարում,սակայն դրանից ազատվելը,ինչպես նաև ցանկալի արդյունքը պահպանելը կարող է բավական բարդ լինել։Շատ հաճախ սաստիկ քաղցը կամ պարզապես որևէ համեղ բան ուտելու ցանկությունը կարող են ստիպել մարդուն նորմայից շատ ուտել,ինչն էլ հանգեցնում է քաշի ավելացման, սակայն սննդաբանները վստահ են, որ այս խնդրի դեմ կարելի է հեշտությամբ պայքարել ճիշտ մթերքի գործածության շնորհիվ։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հինգ համեղ և օգտակար մթերք,որոնք կարելի է ուտել առանց քաշի ավելացման մասին անհանգստանալու։

Հավկիթ Հավկիթը շատ օգտակար մթերք է,քանի որ հարուստ է մեծ քանակությամբ վիտամիններով ու սննդարար նյութերով։Այն շատ արագ հագեցնում է քաղցն ու չի գիրացնում անկախ իր պատրաստման ձևից։Սա պայմանավորված է նրանով, որ հավկիթը պարունակում է խոլին՝նյութ, որն օգնում է այրել ճարպերը

Լոլիկ Լոլիկը կարելի է ուտել ինչպես թարմ վիճակում,այնպես էլ աղով չորացրած։ Այս բանջերեղենը կարելի է կիրառել որպես առանձին մթերք,ավելացնել այն աղցաններին կամ պատրաստել լոլիկով սոուսներ։Այն հարուստ է մեկ քանակությամբ լիկոպինով ու բետա-կարոտինով որոնք օգնում են ազատվել ավելորդ ճարպերից

Գետնանուշի յուղ Այս յուղը սպիտակուցի հարուստ աղբյուր է որը նաև պարունակում է մեծ քանակությամբ մոնոչհագեցած ճարպաթթուներ ու մանրաթելեր։Նման հարուստ բաղադրության շնորհիվ գետնանուշի յուղը թույլ է տալիս հագեցնել քաղցն ու վերահսկողության տակ պահել ախորժակը

Լոբազգիներ Լոբազգիները մանրաթելերի հիանալի աղբյուր են։Դրանք պարունակում են մեծ քանակությամբ սպիտակուց և դանդաղ են յուրացնում հագեցնելով քաղցը բավական երկար ժամանակով

Դառը շոկոլադ Դառը շոկոլադը պարունակում է միացություններ,որոնք շատ օգտակար են սրտամկանի ու սրտամոքսի համար։Չափավոր քանակությամբ շոկոլադի գործածությունը թույլ է տալիս նվազեցնել սրտի հիվանդությունների ու շաքարային դիաբետի զարգացման հավանականությունը և չի հանգեցնում քաշի ավելացման։

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика