ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ՆՇԵԼ ԵՆ ԱՅՆ ՄԹԵՐՔՆԵՐԸ ՈՐՈՆՔ ՎՆԱՍԱԿԱՐ ԵՆ ՆԱԽԱՃԱՇԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Բոլորը գիտեն որքան կարևոր և օգտակար է նախաճաշը:Սակայն շատերը չեն տալիս հատուկ նշանակություն մթերքների ընտրությանն ու նախաճաշին ուտում են այն, ինչ պատահի:Փորձագետների խոսքով՝որոշ ուտեստներ որոնք մենք ուտում ենք առավոտյան,ոչ միայն ոչ մի օգուտ չեն բերում,այլև կարող են վնասել առողջությանը:Բժիշկները միանշանակ խորհուրդ չեն տալիս նախաճաշին արագ պատրաստվող շիլա կամ լապշա օգտագործել քանի որ դրանցում ոչ մի վիտամին և օգտակար նյութ չկա:Բացի այդ,շիլան պարունակում է շատ շաքար,որը վնասակար է և առողջության համար:Մեծ քանակությամբ շաքարավազի պատճառով չպետք է առավոտյան ուտել տորթեր թխվածքներ,կոնֆետներ:

Եթե դուք ուզում եք խմել թեյ քաղցրավենիքով,ապա ավելի լավ է նախընտրել մարշմելոու կամ դառը շոկոլադ:Մասնագետները խորհուրդ չեն տալիս նախաճաշին օգտագործել սպիտակ հաց,կարկանդակներ,բուլկիներ:Նրանց օգտագործումը ոչ միայն վնասում է կազմվածքը այլև չի բերում հագեցվածության զգացում:Սովը կրկին առաջանում է 30 րոպե հետո:Երշիկը և երշիկեղենը նույնպես լավ չեն առավոտյան ճաշի համար:Նրանք պարունակում են շատ աղ և տարբեր հավելումներ որոնք բացասաբար են ազդում մարսողության վրա:Եթե միս եք ուզում,դիետոլոգները խորհուրդ են տալիս նախապես եփել հավի կրծքամիս կամ հնդկահավի որևէ կտոր:

entertainmentblog.ru

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика