ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Ձեր այս սովորությունը կարող է մի շարք հիվանդությունների պատճառ դառնալ

Անհապաղ հրաժարվեք այդ սովորությունից,այն ձեզ միայն վնասում է և կործանում։Մարդիկ երկար ժամանակ ապրել են առանց էլեկտրական հոսանքի և մոմեր են օգտագործել,երբ մութն ընկել է։Մեծամասնությունը ոչ մի զբաղմունք չունեին,հետևաբար արևի մայր մտնելուց հետո անմիջապես պառկում էին քնելու

Շուտ քնելու սովորությունը ժամանակի հետ անհետացավ․իսկ պատճառն էր հեռախոսների,համակարգիչների և այլ ժամանակակից տեխնոլոգիաների ստեղծումը։Իրականում քնելու պառկելը,երբ արդեն մութ է առողջ սովորություն է։Էլեկտրոնային սարքերի մշտական օգտագործումը առաջացնում է նյարդային համակարգի խանգարումներ և այլ առողջական խնդիրներ

Օրական քանի ժամ ենք անցկացնում համակարգչի,հեռուստացույցի առաջ։Հետազոտությունները ցույց են տվել,որ գիշերվա ժամերին արհեստական լույսի ազդեցությունը կանխարգելում է մելատոնինի արտադրումը Մելատոնինը հիմնական հորմոնն է,որը վերահսկում է քնի ցիկլը։Բնական մթությունը խթանում է այդ հորմոնը և պաշտպանում մեր օրգանիզմի բջիջները վնասումից։Այլ կերպ ասած մեր մարմինն ունի մութ գիշերվա կարիք,որ կարողանա մելատոնին արտադրել

Առանց այն էլ մենք ավելի հակված ենք քաղցկեղի զարգացման,դիաբետի,ճարպակալման,սրտի հիվանդությունների նյութափոխական խնդիրների առաջացման և իմունիտետի թուլացման։Մելատոնինի բավարար քանակը լավացնում է իմունային համակարգը՝ստեղծելով հզոր հակաօքսիդանտներ,որոնք արգելակում են ծերացման գործընթացը

Եթե դուք կամ ձեր երեխան հաճախ եք հիվանդանում պարզապես շուտ պառկեք քնելու առանց որևէ սարքերի շուտով կնկատեք,որ ավելի դիմացկուն եք դարձել և կմոռանաք մրսածության մասին։Կա բջջային հեռախոսի կամ համակարգչի՝քնելուց առաջ հաճախ օգտագործման ևս մի վատ հետևանք․ տեսողության հետ կապված խնդիրներ։Այդ սարքերի արհեստական լույսը հատկապես գիշերվա ժամերին,կարող է առաջացնել լուրջ տեսողական խնդիրներ

Եթե ցանկանում եք մնալ առողջ,պահպանել տեսողությունը և կանխարգելել լուրջ հիվանդությունների առաջացումը սկսեք լիարժեք քնել օրվա մութ ժամերին և նվազագույնի հասցրեք էլեկտրոնային սարքերի օգտագործումը քնելուց առաջ

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика