Պարբերաբար լոգանք ընդունելը կարող է օգտակար լինել սրտի համար եւ նվազեցնել ինսուլտի կամ սրտանոթային հիվանդությունների հետեւանքով մահվան ռիսկը։Այդ մասին ասվում է Heart պարբերականում հրապարակված հետազոտության մեջ
Medical Express-ի հաղորդմամբ՝հետազոտությունը ցույց է տվել,որ որքան հաճախ է մարդն ընդունում տաք լոգանք այնքան նվազում է վերոնշյալ հիվանություններից մահանալու ռիսկը
Գիտնականները եկել են այդ եզրահանգման շուրջ 61 000 մարդու (45-59 տարեկան) վիճակի մասին տվյալների շնորհիվ,որոնք հավաքագրվել էին ընդհուպ մինչեւ նրանց մահվան օրը
Հետազոտության վերջում փորձագետները կարողացել են հղում անել 30 076 մարդու տվյալների վրա։Այսպես հետազոտության ամբողջ ընթացքում տեղի է ունեցել սրտանոթային անոմալիայի 2097 դեպք (275 սրտի կաթված 53 հանկարծակի մահ սրտի հետ կապված խնդիրների հետեւանքով եւ 1769 ինսուլտ)
Պարզվել է,որ տաք լոգանքի ամենօրյա ընդունումը ի տարբերություն շաբաթական 1-2 անգամ ընդունելուց կամ առհասարական դրա հրաժարումից թույլ է տալիս կրճատել սրտանոթային խնդիրների առաջացման ռիսկն ընդհանուր առմամբ 28 տոկոսով եւ ինսուլտի ռկսկը՝ 26 տոկոսով
Ջրի ջերմաստիճանի վերլուծությունը ցույց է տվել,որ գոլ ջուրը նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը 26 տոկոսով իսկ տաք ջուրը 35 տոկոսով։Իսկ ինսուլտի ռիսկի հարցում ջրի ջերմաստիճանը որեւէ ազդեցություն չունի