Սամիթի ջրի օգտակար հատկանիշները

Բոլորը գիտեն, որ նորածիններին սամիթի ջուրը տալիս են՝ որպես ստամոքսի և աղիների խնդիրների դեմ պրոֆիլակտիկ միջոց: Սամիթի ջուրը ոչ միայն նորածինների համար է օգտակար, այլև՝ մեծահասակների: Այս հրաշագործ ըմպելիքն օգնում է նիհարել և իջեցնել արյան մեջ շաքարի մակարդակը: Սամիթի ջուրը կարելի է համարել շաքարախտի դեմ հրաշալի պրոֆիլակտիկ միջոց:

Այս ըմպելիքը խորհուրդ է տրվում օգտագործել կանոնավոր կերպով՝ սրտի անբավարարության, լյարդի ցիռոզի և փորի փքվածության դեպքում: Սամիթի սերմերը պարունակում են եթերային յուղեր, օլեինաթթուներ և լինոլաթթուներ, ֆլավոնոիդներ, կարոտին և A ու C խմբի վիտամիններ: Սամիթի ջուրը՝ տան պայմաններում։

Բաղադրություն

  • 1 ճ/գ սամիթի սերմեր
  • 1 լ ջուր

Սամիթի սերմերի վրա եռացրած ջուր լցրեք և թողեք մեկ ժամ թրմվի թերմոսի մեջ: Եթե թերմոս չունեք, կարող եք շիշը ծածկել կապրոնե կափարիչով, փաթաթել փայլաթիթեղով և պոլիէթիլենային փաթեթով: Թրմվելուց մեկ ժամ անց քամեք ըմպելիքը: Օրական 2 բաժակ խմեք այս թուրմից, մեկ բաժակ՝ առավոտյան, մեկ բաժակ՝ երեկոյան: Փորի փքվածության և գազերի դեպքում ավելացրեք չափաբաժինը՝ հասցնելով օրական 3-4 բաժակի:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика