Սրտաբան Մարտին Հոլլեն տվել Է մի քանի խորհուրդներ թե ինչպես կարելի է իջեցնել ճնշումն առանց դեղորայքի օգնության

Մյունխենի Տեխնիկական համալսարանում Կանխարգելիչ և մարզական բժշկության կենտրոնի տնօրեն և Գերմանիայի Սրտի հիմնադրամի գիտա-կոնսուլտատիվ խորհրդի անդամ սրտաբան Մարտին Հոլլեն Focus պորտալի հետ զրույցում պատմել է, որ բարձր զարկերակային ճնշման պատճառն ավելորդ քաշն է, ֆիզիկական վարժությունների բացակայությունը և սխալ սննդակարգը:Նա տվել Է մի քանի խորհուրդներ, թե ինչպես կարելի է իջեցնել ճնշումն առանց դեղորայքի օգնության:

Այսպես,նրա խոսքով՝15 րոպե տևողությամբ ամենօրյա զբոսանքը կօգնի իջեցնելու զարկերակային ճնշումը սնդիկի սյան 5–8 միլիմետրով:Սակայն մասնագետը նախազգուշացրել է, որ հարկ չկա զբաղվելու հեծանիվ քշելով կամ վազքով մինչեւ ուժասպառ լինելը: Նա խորհուրդ է տվել վայելել թարմ օդում մարզվելու հաճույքը:Բժիշկը ևս մեկ արդյունավետ միջոց է համարել երշիկի հացի և պանրի կրճատումը սննդաբաժնում:

Սրտաբանն առաջարկել Է դրանք փոխարինել բանջարեղենով:Բացի դրանից նա հիշեցրել է,որ մեծ քանակությամբ աղը նույնպես կարող է նպաստել զարկերակային ճնշման բարձրացմանը: Սննդաբաժնի փոփոխումը կնպաստի նիհարելուն, ինչը նույնպես կարող է իջեցնել ճնշումը սնդիկի սյան 5 – 10 միլիմետրով:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика