Վեց տարածված մթերք որոնց գործածությունը ժամանակի ընթացքում կարող է աստիճանաբար թունավորել օրգանիզմը

Սննդակարգը շատ կարևոր նշանակություն ունի մարդու առողջության պահպանման համար քանի որ ճիշտ սննդամթերքի գործածությունն օգնում է հագեցնել օրգանիզմն անհրաժեշտ առողջարար նյութերով։Մասնագետները հորդորում են հարստացնել սննդակարգը հնարավորինս շատ առողջարար մթերքով,սակայն միևնույն ժամանակ մարդիկ հաճախ են օգտագործում սննդամթերքի տեսակներ որոնք պարունակում են վնասակար տարրեր և խիստ բացասաբար են անդրադառնում օրգանիզմի վրա։Գերմանական Focus պարբերականը ներկայացրել է վեց տարածված մթերք,որոնց գործածությունը ժամանակի ընթացքում կարող է աստիճանաբար թունավորել օրգանիզմը՝դառնալով առողջական լուրջ խնդիրների զարգացման պատճառ

Վերամշակում անցած մսամթերք Բոլորն էլ գիտեն,որ երշիկեղենն այդքան էլ օգտակար մթերք չէ և մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել դրանից,սակայն գերմանացի սննդաբան Դանիելա Քրելը նախազգուշացնում է,որ այն կարող է շատ ավելի վնասակար լինել,քան մարդիկ են կարծում։Ընդ որում մասնագետը հորդորում է հրաժարվել ոչ միայն երշիկեղենից, այլև այն կիսաֆաբրիկատ մսամթերքից որն ունի ջերմային մշակման կարիք և սովորաբար օգտագործվում է տապակված։«Մեծ քանակությամբ աղի և այլ բաղադրիչների պատճառով նման մթերքի տաքացման ու տապակման ընթացքում ձևավորվում են նիտրոզամիններ որոնք քաղցկեղածին տարրեր են»-նախազգուշացնում է մասնագետը

Պահածոյացված մթերք Նման մթերքի հիմնական խնդիրը տարան է որում այն պահվում է։Բանն այն է,որ այդ տարաների ներքին շերտը պարունակում է բիսֆենոլ A,որը նախ հայտնվում է սննդի մեջ որից հետո նաև մարդկանց օրգանիզմում։Այս քիմիական նյութը խանգարում է հորմոնալ բալանսը և կարող է հանգեցնել երեխաների զարգացման խանգարման։Բացի այդ այն նպաստում է քաղցկեղի զարգացմանն ու հանգեցնում անպտղության

Ձուկ Ձուկը համարվում է օգտակար մթերք,ուստի մասնագետները խորհուրդ են տալիս շաբաթական մեկ կամ երկու անգամ ձուկ ուտել,սակայն որոշ ձկնատեսակներ աղտոտված են լինում սնդիկով և աստիճանաբար թունավորում են օրգանիզմը։Հատկապես վտանգավոր են թրաձուկն ու թյունոսը որոնց օրգանիզմում,կախված տարիքից ու բնակվելու վայրից,ծանր մետաղի պարունակությունը կարող է տարբեր լինել աննշանից մինչև բարձր։Բացի այդ,հարկավոր է ուշադիր լինել նաև ձկնաբուծարաններում աճեցվող սաղմոնազգիների գործածության դեպքում,քանի որ դրանք հաճախ պարունակում են հակաբիոտիներ ու պեստիցիդներ որոնք ավելացվում են կերին

Բրինձ Բրինձը հաճախ աղտոտված է լինում ոչ օրգանական մկնդեղով,որը շատ վնասակար է անոթների ու նյարդերի համար և կարող է դառնալ քաղցկեղի զարգացման պատճառ Առավել առողջարար տարբերակ է համարվում ամբողջահատիկ բրինձը, որը հարուստ է մանրաթելերով, վիտամիններով ու հանքանյութերով սակայն անգամ այս դեպքում մթերքը կարող է պարունակել վնասակար տարրեր։

Թխվածքներ Տարատեսակ թխվածքները սովորաբար պարունակում են մեծ քանակությամբ անորակ վերամշակված ճարպեր,որոնք կարող են շատ վտանգավոր լինել։Մասնավորապես դրանցում կիրառվում է արմավենու յուղ,որը պարունակում է քաղցկեղածին աղտոտող տարրեր։Նման վնասակար տարրերից խուսափելու համար հացաբուլկեղենի սիրահարներին խորհուրդ է տրվում խուսափել թխուկներից կամ սովորել ինքնուրույն թխել դրանք

Չիպսեր, կարտոֆիլ ֆրի և օսլայով հարուստ այլ տաք ուտեստներ Հետազոտությունները ցույց են տվել որ շաբաթական 2-3 անգամ չիպսեր կամ տապակած կարտոֆիլ օգտագործելու սովորությունը երկու անգամ բարձրացնում է վաղաժամ մահվան հավանականությունը։Սա պայմանավորված է ոչ միայն աղի ու յուղի բարձր պարունակությամբ ինչը նպաստում է սրտանոթային հիվանդությունների զարգացմանը,այլև մեծ քանակությամբ ակրիլամիդով։Այս քաղցկեղածին նյութն առաջանում է ածխաջրերով հարուստ մթերքը չափազանց բարձր ջերմաստիճանի պայմաններում ինտենսիվ ջերմային մշակման ենթարկելու դեպքում։Դրա մակարդակը հատկապես բարձր է լինում տապակած կարտոֆիլի մեջ,սակայն այն կարող է պարունակվել նաև թխվածքաբլիթներում կրեկերներում,տոստի հացի մեջ խրթխրթան հացիկներում և պատրաստի չոր նախաճաշի մեջ

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика