Քաղցկեղի հիմնական ախտանշանները որոնք ոչ մի դեպքում չի կարելի անտեսել

Վերջին ամիսներին ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում կորոնավիրուսի նոր տեսակով պայմանավորված COVID-19-ի համավարակն է,որն արդեն ավելի քան 200 հազար մարդու կյանք է խլել սակայն կան մի շարք այլ վտանգավոր հիվանդություններ ևս, որոնք ամեն օր հազարավոր մարդկանց կյանք են խլում,մինչդեռ հիվանդներից շատերը երկար ժամանակ ուշադրություն չեն դարձնում դրանց առկայության մասին հուշող ախտանշաններին։Նման հիվանդությունների շարքին է դասվում քաղցկեղը,որը մահացության մակարդակով համարվում է ամենավտանգավոր հիվանդություններից մեկը։

Ինչպես հաղորդում է MedikForum.ru բժշկական պորտալը այս հիվանդության ախտորոշման դեպքերի թիվը շարունակում է աճել անգամ այս համավարակի ընթացքում, ուստի դրա ախտանշաններն իմանալն ու հիվանդությունը ժամանակին ախտորոշելն արդիական խնդիր է յուրաքանչյուրի համար և ցանկացած ժամանակաշրջանում։Քաղցկեղն այն հիվանդություններից է որոնց բուժման արդյունավետությունը կախված է վաղ ախտորոշումից ուստի Ամերիկյան ուռուցքաբանական միության մասնագետները ներկայացրել են այն հիմնական ախտանշանները,որոնք կօգնեն ժամանակին հայտնաբերել խնդիրը։

Քաշի անբացատրելի կորուստ Քաշի անբացատրելի կորուստն այն ախտանշանն է,որը նկատվում է քաղցկեղով հիվանդների մեծամասնության մոտ։Առավել հաճախ այս ախտանշանով են դրսևորվում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը ստամոքսի քաղցկեղը,կերակրափողի քաղցկեղը և թոքերի քաղցկեղը։ Ամերիկացի ուռուցքաբանները նախազգուշացնում են որ երեք կիլոգրամ և ավելի քաշի կորստի դեպքում հարկավոր է անհապաղ բուժզննում անցնել։

Մարմնի ջերմաստիճանի բարձրացում Մարմնի ջերմաստիճանի բարձրացումը որպես կանոն ասոցացվում է մրսածության գրիպի և այլ վարակիչ հիվանդությունների հետ սակայն այն կարող է պայմանավորված լինել նաև շատ ավելի վտանգավոր հիվանդություններով այդ թվում քաղցկեղով։Որպես կանոն այս կերպ դրսևորվում են քաղցկեղի այն տեսակները որոնք ազդում են իմունային համակարգի վրա,օրինակ լեյկոզը կամ լիմֆոման։

Անբացատրելի հոգնածություն Անբնական սաստիկ հոգնածությունը համարվում է քաղցկեղի տարբեր տեսակների մասին հուշող ախտանշաններից մեկը։ Չարորակ ուռուցքով պայմանավորված հոգնածությունը սովորաբար չափազանց ուժգին է լինում և դրանից չի հաջողվում ազատվել անգամ բավական երկարատև հանգստից հետո։Նման հոգնածությամբ շատ հաճախ են ուղեկցվում ստամոքսի քաղցկեղը հաստ աղիքի քաղցկեղն ու լեյկոզը։

Ցավոտ զգացողություններ Չարորակ նորագոյացությունները ոչ միշտ են դրսևորվում ցավոտ զգացողություններով,սակայն որոշ դեպքերում այն այնուամենայնիվ կարող է լինել ոսկորների կամ ամորձիների քաղցկեղի վաղ ախտանշաններից մեկը։Բացի այդ ցավը կարող է հուշել նաև քաղցկեղի որոշ այլ տեսակների մասին։Օրինակ՝գլխացավը,որը չի մեղմվում անգամ ցավազրկողների ընդունումից հետո կարող է պայմանավորված լինել գլխուղեղի ուռուցքով իսկ մեջքի ցավը կարող է հուշել հաստ աղիքի,ուղիղ աղիքի կամ ձվարանի քաղցկեղի մասին։

Մաշկի վիճակի փոփոխություններ Քաղցկեղը շատ հաճախ դրսևորվում է նաև մաշկային որոշ փոփոխություններով ուստի դրանք նույնպես ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել։Չարորակ նորագոյացության մասին կարող են հուշել մաշկային հյւսվածքների այնպիսի փոփոխությունները ինչպիսին են

  • մաշկի գույնի մգացումը
  • դեղնավուն երանգի ի հայտ գալը
  • մաշկի կարմրածությունը
  • մաշկային քորը
  • մարմնի տարբեր հատվածներում մազերի անբնական առատ աճը և այլն։

Հարկ է հիշել որ վերոնշյալ փոփոխությունները ոչ միշտ են պայմանավորված լինում քաղցկեղով և կարող են հուշել նաև այլ ոչ շատ վտանգավոր խնդիրներով ուստի պետք չէ խուճապի մատնվել Նման դեպքերում հարկավոր է անհապաղ բուժզննում անցնել քաղցկեղի հավանականությունը հաստատելու կամ հերքելու համար։Ոչ մի դեպքում չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ,քանի որ միայն փորձառու մասնագետը կկարողանա հստակ ախտորոշել խնդիրն ու նշանակել անհրաժեշտ բուժումը։

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика