113ամյա մարդը խորհուրդ է տալիս օգտագործել միայն 5 բաղադրիչ

Բերնարդո Լապալոն,ով արդեն 113 տարեկան է,կարողանում է հանգիստ տեղաշարժվել,հոգ է տանում ինքն իր մասին: Նա նաև հոգ է տանում իր մտավոր առողջության մասին՝կարդալով բազմաթիվ գրքեր և լուծելով խաչբառներ:Ամեն օր նա մոտ 2.5 կմ քայլում է,պահպանել է իր ատամներն ու ունի ընդամենը մի քանի կնճիռ:Հնարավոր է որ այս ամենի հիմնական պատճառը ժառանգականությունն է ինչպես նշում է Բերնարդոն,քանի որ իրենց ընտանիքում բոլորը երկարակյաց են եղել:Իր տատիկն ապրել է 107 տարի,իսկ մայրը՝105:Սակայն Բերնարդոն նաև նշում է որ երկարակեցության լավագույն բանալին սննդարար ուտելիքներ ուտելն է,ինչպես խորհուրդ էր տալիս իր հայրը:Իր խոսքերով՝լավագույն միջոցը թարմ մրգեր և բանջարեղեններ ուտելն է շատ ջուր խմելն ու լավ քնելը:

Բերնարդոն խորհուրդ է տալիս բաղադրիչներ,որոնք պետք է ուտել ամեն օր.

  • մեղր
  • դարչին
  • սխտոր
  • ձիթապտղի յուղ
  • շոկոլադ

Բնական մեղրը հարուստ է հակաօքսիդանտներով:Մեղրը  օգնում է օրգանիզմին պայքարել տարբեր հիվանդությունների դեմ,մեղրը բնական քաղցավենիք է և սննդարար դեղամիջոց:Այս բաղադրիչը կարող է նաև օգտագործվել որպես դեմքի և մարմնի դիմակ,լավացնում է մաշկը և պահպանում երիտասարդ տեսքը

Դարչինը  նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը,վատ խոլեստերինի մակարդակը,հանգստացնում բորբոքումները և ինֆեկցիաները,լավացնում մարսողությունը

Սխտորը դարեր ի վեր օգտագործվել է որպես արյան ճնշումն իջեցնող և վատ խոլեստերինի մակարդակը կարգավորող միջոց:Սխտորը նաև կանխարգելում է սրտի հիվանդություններն ու ունի հակաքաղցկեղային հատկանիշներ

Ձիթապտղի յուղն առողջարար յուղ է,քանի դեռ այն չեք տաքացրել:Այն հարուստ է մոնոհագեցված ճարպերով,նվազեցնում է սրտի հիվանդությունների ռիսկը

Մուգ շոկոլադը պարունակում է առնվազն 70% կակաո և հրաշալի է ընդհանուր առողջության համար:Շոկոլադը  հարուստ է հակաօքսիդանտներով,որոնք պաշտպանում են սրտային հիվանդություններից շոկոլադը նաև նվազեցնում է խոլեստերինը և արյան ճնշումը բարձրացնում արյան հոսքը՝ արյան անոթներով:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика