3 օգտակար ըմպելիքի բաղադրատոմս որոնք առավոտյան խմելու դեպքում կօգնեն խթանել նյութափոխանակությունն ու արագացնել քաշի նվազման գործընթացը

Ավելորդ կիլոգրամների դեմ շատերն են պայքարում սակայն շատ հաճախ սխալ մոտեցման պատճառով մարդկանց չի հաջողվում հասնել ցանկալի արդյունքին անգամ խիստ դիետաների օգնությամբ։Մասնագետների խոսքով ավելորդ քաշից ազատվելու համար առաջին հերթին հարկավոր է խթանել նյութափոխանակության համակարգի աշխատանքն ու մաքրել օրգանիզմը վնասակար տարրերից իսկ այս դեպքում հիանալի օգնական կարող են լինել որոշ բնական ըմպելիքները։Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 3 օգտակար ըմպելիքի բաղադրատոմս,որոնք առավոտյան խմելու դեպքում կօգնեն խթանել նյութափոխանակությունն ու արագացնել քաշի նվազման գործընթացը։Ավելին`այս ըմպելիքները կօգնեն ոչ միայն ազատվել ավելորդ կիլոգրամներից, այլև ամրապնդել իմունային համակարգը

Կիտրոնով ու մեղրով ըմպելիք Այս ըմպելիքի պատրաստման համար հարկավոր է մի բաժակ գոլ ջրին ավելացնել 1 թեյի գդալ մեղր և 2 թեյի գդալ կիտրոնի հյութ ու լավ խառնել։Ստացված խառնուրդը հարկավոր է ընդունել օրական 3 անգամ ուտելուց առաջ։Այն պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C,ինչի շնորհիվ ամրապնդում է իմունային համակարգն ու մաքրում է օրգանիզմը վնասակար նյութերից

Վարսակով կիսել Այս ըմպելիքի պատրաստման համար անհրաժեշտ է 200 գրամ վարսակը լցնել 3 լիտր տարողությամբ տարայի մեջ ավելացնել կես բաժակ կեֆիր 1 ճաշի գդալ թթվասեր և 1,5 լիտր ջուր,այնուհետև փակել տարան մառլայի կտորով ու թողնել որևէ տաք տեղում մինչև խառնուրդը թթվի։Ստացված մածուցիկ զանգվածը քամել,լցնել կաթսայի մեջ և եփել թույլ կրակի վրա մինչև այն սկսի եռալ։Ստացված կիսելը հարկավոր է խմել ուտելուց կես ժամ առաջ կես բաժակ։Այն կօգնի բարելավել նյութափոխանակության գործընթացներն ու ամրապնդել իմունային համակարգը

Մեղրով ու դարչնով ըմպելիք Այս համեղ ըմպելիքի պատրաստման համար հարկավոր է կես թեյի գդալ դարչինն ավելացնել 200 մլ եռման ջրին և թրմել մինչև հեղուկը սառչի,այնուհետև ավելացնել 1 թեյի գդալ մեղր և ևս երկու ժամ թողնել սառնարանում։Ըմպելիքը հարկավոր է խմել քնելուց առաջ և առավոտյան դատարկ ստամոքսին։Այն օժտված է մաքրող հատկություններով և օգնում է արագացնել նյութափոխանակությունը մի քանի անգամ։Բացի այդ այն նաև ազատում է քաղցի զգացումից օգնելով խուսափել ավելորդ կալորիաների գործածությունից

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика