Խոյ Խոյերն իսկական ապստամբներ են,ովքեր պատրաստ են միշտ ու ամենուր պաշտպանել սեփական իդեալները Նրանք չափից շատ են գնահատում իրենց որպեսզի որևէ մեկին թույլ տան սպառնալ իրենց կամ թելադրել սեփական կամքը:Բայց Խոյը երբեք իր էներգիան չի օգտագործի ի վնաս մյուսների:Ձեր բախտը իհարկե չի բերի եթե նույնիսկ խոսքով նեղացնեք նրանց,ում Խոյը սիրում է:
Այծեղջյուր Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների կամքի ուժն արտահայտվում է նրանում որ նրանք միշտ բարեկրթության սահմաններում են:Նրանք հասկանում են որ քչերն են կարողանում լսել ճշմարտությունը:Այդ պատճառով էլ Այծեղջյուրներն իրենց բավական զուսպ ու օտարված են պահում:Այծեղջյուրների արտաքին անտարբերությունը նրանց օգնում է իրենց հեռացնել բոլոր նրանցից ովքեր այս կամ այն պատճառով փորձում են իջեցնել նրանց ինքնագնահատականը:Եթե Այծեղջյուրներին չի հաջողվում հեռու պահել չարակամներին այդ դեպքում նրանք սկսում են գործել:Այդ դեպքում հարկավոր է հեռու մնալ նրանցից:
Ցուլ Քչերը կարող են մտածել որ նուրբ ու բարեհոգի Ցուլն անկոտրում կամք ունի:Բայց Ցուլերն իսկապես շատ են զայրանում նկատելով որ որևէ մեկը փորձում է վնասել այն,ինչ նա սիրում է:Դա վերաբերում է ոչ միայն մարդկանց,այլև իրերին:
Ջրհոս Ջրհոսի կամային պահվածքը կարող է նմանվել անտարաբերության կամ օտարվածության:Դա տեղի է ունենում այն դեպքում երբ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչը կարծում է որ իրեն ըստ արժանվույնս չեն գնահատում:Դա չի նշանակում որ Ջրհոսն ընկերների կարիք չունի:Նա ավելի շատ վախենում է,որ մարդիկ կարող են սխալ եզրակացություններ անել նախքան իրեն լավ ճանաչելը:Ահա ինչու Ջրհոսը կարող է ծանոթության սկզբնական շրջանում խիստ ու պահանջկոտ լինել:Բայց որքան շատ ճանաչեք նրանց այնքան նա ընկերասեր ու անկեղծ կդառնա:
Կույս Եթե Կույսը որևէ բան է մտածել նշանակում է կլինի նրա մտածածի նման: Նա չի հանգստանա,մինչև ամեն բան իդեալական չլինի:Ստիպված եք լինելու միշտ պայքարել ամեն ինչ կատարյալ անելու Կույսի ձգտման դեմ:Սիրո ու ընկերության մեջ ամենաշատը գնահատում են հավատարմությունը։