Այս կենդանակերպի նշաններն ապրում են իրենց կանոններով

Այս կենդանակերպի նշաններն ապրում են իրենց կանոններով:Նրանց աշխարհայացքը էականորեն տարբերվում է Նրանց դուր է գալիս իրենց տարօրինակ և երբեմն հանելուկային կյանքը:Նրանց համար երազանքները՝պրոբլեմներից հեռանալու միջոց են:Ովքեր են նրանք:Եկեք տեսնենք:

Երկվորյակներ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կենսուրախ ու շփվող են թվում Նրանք սիրում են խոսել,ժամանակ անցկացնել ուրախ միջավայրում Բայց ոչ ոք չգիտի՝իրականում ինչ են մտածում Երկվորյակները: Նրանց հատուկ է տարօրինակ և ոչ միանշանակ եզրահանգումներ անելը: Նրանք կարող են թաքնված ենթատեքստ տեսնել անվնաս կատակի մեջ և եզրակացնել,որ իրենց ցանկանում են ցավ պատճառել ու վնասել:Ընդ որում եթե Երկվորյակները որոշում են կայացրել,չափազանց բարդ է համոզել նրանց,որ սխալվում են իրենց դատողություններում

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները վերլուծում են նույնիսկ ամենափոքր դետալները և կազմում աշխարհի սեփական պատկերը:Եթե նույնիսկ ամեն բան պարզ է ու հասկանալի Երկվորյակները շարունակում են սխալներ որոնել:Նրանք չեն հանգստանում,քանի դեռ վեր չեն հանում հարցի՝միայն իրենց հասկանալի էությունը:Բացահայտելով իրականությունը Երկվորյակները համառորեն շարժվում են նախանշված նպատակին հասնելու ճանապարհով:Սեփական աշխարհը Երկվորյակներին օգնում է պայքարել ու հաղթել

Խեցգետին Լռությունը ոսկի է:Այս ճշմարտությունը Խեցգետիններին վաղուց է հայտնի:Նրանք սովոր չեն բառեր շռայլել,քչախոս են,խոսում են ըստ էության:Բայց նրանց մտքերի հոսքը կարող է իսկապես զարմացնել:Խեցգետինները հաճախ ինքնամփոփ են,երկխոսության մեջ են մտնում իրենք իրենց հետ, գաղտնիքները վստահում են միայն իրենց:Նրանք ծրագրավորված իրենց ամրոցն են կառուցում,ստեղծում իրենց փոքրիկ աշխարհը իրենց ապահով զգում միայն այդ աշխարհում Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարող են վստահել միայն ամենամտերիմ մարդուն այն էլ՝ոչ ամբողջությամբ:Ներաշխարհը Խեցգետիններին պաշտպանում է ճակատագրի հարվածներից պատասխաններ տալիս հուզող հարցերին:Առանց սեփական աշխարհի կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների համար դժվար կլիներ դիմակայել կյանքի իրողություններին

Ձկներ Երբեմն նույնիսկ Ձկներն իրենք չեն կարողանում հասկանալ՝որտեղ է իրականությունը,որտեղ՝իրենց երևակայությունը:Զարմանալի է բայց կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները մշտապես անդադար իրենց երազանքների գրկում են:Դա նմանվում է սովորության, կենսակերպի:Ձկները յուրաքանչյուր իրավիճակ պատկերացնում են տարբեր կողմերից մտածում ամեն մանրուքի մասին:Միևնույն ժամանակ Ձկների երազանքներն իրատեսական են նրանք հաճախ են կարողանում դրանք իրականություն դարձնել:Նույնիսկ երբ խոսակցությունը չի հետաքրքրում Ձկներին նրանք ժպիտով շարժում են գլուխը՝ուշադիր ունկնդրի տպավորություն գործելով:Իրականում նրանք արդեն երկար ժամանակ իրենց աշխարհում են,երազանքները նրանց հեռացրել են իրականությունից

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика