Աստղագուշակ ապրիլի 22 ի համար Ինչ են հուշում ասղերը կենդանակերպի նշաններին

Խոյ.Ստեղծվում է այնպիսի տպավորություն թե բոլոր խնդիրները կարելի է լուծել մի հարվածով,այնինչ իրականում բոլորովին այդպես չէ,և ինչ-որ բանի հասնելու համար դուք դեռ շատ եք չարչարվելու:Ցանկալի չէ աշխարհիկ միջոցառումների այցելելը դժվար թե դուք ձեզ հարմարավետ զգաք սակավածանոթ մարդկանց շրջապատում:Դրա համար էլ ավելի լավ է սահմանափակվել ամենամտերիմ մարդկանց հետ շփումներով:Օրը բավական հարմար է ձեր պրոֆեսիոնալ ապագայի հետ կապված հարցերի շուրջ մտորելու և ոչ պաշտոնական միջավայրում այնպիսի մարդկանց հետ բանակցելու համար ովքեր կարող են ձեր առջև նոր դռներ բացել:

Ցուլ.Օրվա առաջին կեսին ոչ մի կարևոր բան մի ձեռնարկեք քանի որ դա բարդ ու լարված ժամանակահատված է`շռայլ ամեն տեսակի տհաճ անակնկալներով:Անհաջողությունները ձեզ կհետևեն ամեն քայլափոխի,սակայն դժվար թե թափվեն ձեր գլխին եթե դուք որոշեք տեղից չշարժվել:Առավոտյան հատկապես պետք է խուսափել նոր ծանոթություններից չգիտես ինչու ձեզ դուր են գալիս այնպիսի մարդիկ ումից ավելի լավ է որքան հնարավոր հեռու մնալ:Երեկոն իր հետ կբերի դրական միտումների ազդեցության ուժեղացում,ռոմանտիկ տրամադրվածություն և համապատասխան արկածներ:

Երկվորյակներ.Նշանի որոշ ներկայացուցիչներին օրը խոստանում է շրջադարձային փոփոխություններ անձնական կյանքում:Եկել է բախտորոշ հանդիպումների ժամանակը որոնցից յուրաքանչյուրը կարող է նոր գլխապտույտ սիրավեպի սկիզբը դնել:Այսօր ձեզ չի հաջողվի խուսափել մանր կենցաղային դժվարություններից ցավալի թյուրիմածություններից մտերիմների հետ վեճերից:Սակայն բարեբախտաբար,դա չի փչացնում ձեր տրամադրությունը,քանի որ դուք հասկանում եք,որ դրանք լուրջ չեն,ուրեմն և պահպանում եք ձեր լավատեսությունը Օրվա երկրորդ կեսը բարենպաստ ժամանակահատված է ուղևորությունների համար:

Խեցգետին.Չնայած որ օրը ոչ մի կերպ վատ չես համարի,այնուամենայնիվ տպավորությունը միանգամայն տհաճ է:Իսկ դրա գաղտնիքը թաքնված է էմոցիոնալ ֆոնի անկայության մեջ դուք հեշտությամբ կորցնում եք հոգեկան հավասարակշռությունը ամեն մի մանրուքից ընկնում տրտմության գիրկը,վիճում մարդկանց հետ,ում հետ ժամանակին շատ լավ էիք լեզու գտնում:Հակասական ցանկությունները ձեր հանգիստ չեն տալիս:Դուք մեկ ցանկանում եք միայնակ մնալ,մեկ էլ հայտնվել ոգևորված երկրպագուների շրջապատում,մեկ ուղղակի հանգստանալ մեկ էլ զբաղվել մի ինչ-որ կարևոր ու բարդ գործով:

Առյուծ.Սա այն օրերից է որը պետք է անցկացնել հանգիստ ռեժիմով,չանելով ավելորդ գործողություններ և հնարավորության դեպքում պահպանելով լավ տրամադրությունը Եթե ցանկանում եք լիցքաթափվել ապա կարող եք դա ձեզ թույլ տալ`օրը բարենպաստ է դրա համար:Արդյունավետ կլինեն կոսմետիկ և առողջարարական պրոցեդուրները ինչպես նաև բուրմունքաթերապիան Չարժե այսօր երկարաժամկետ ծրագրեր կազմել և զբաղվել ինտելեկտուալ աշխատանքով:Օրվա երկրորդ կեսը հարմար ժամանակահատված է ավագ ազգականների հետ առկա խնդիրները քննարկելու համար նրանցից դուք իրական աջակցություն կստանաք:

Կույս.Այսօր դուք չափից ավելի շատ եք տրվում երևակայությանը այնինչ շատ ավելի լավ կլիներ իրերին մոտենալ իրատեսորեն:Իհարկե հաճելի է մտածել,որ ամեն ինչ ինքնահոսով կհարթվի սակայն իրավիճակը չի բարելավվի,մինչև որ դուք վճռական քայլերի չդիմեք:Չարժե այսօր զբաղվել այնպիսի աշխատանքով որը պահանջում է մեծ ճշգրտություն և մանրուքների նկատմամբ հատուկ ուշադրություն դուք դժվարությամբ եք կենտրոնանում դրա պատճառով էլ մեծ է սխալներ թույլ տալու հավանականությունը:Հնարավոր են տհաճ լուրեր,որոնց պատճառով դուք ստիպված կլինեք փոխել ձեր ծրագրերը,հետաձգել նշանակված հանդիպումները:

Կշեռք.Տհաճ օր է:Ամեն ինչ չէ որ ձեր ուզածով է ընթանում,չի հաջողվում նաև իրականացնել այն պլանները,որոնց հետ դուք մեծ հույսեր էիք կապում:Ստիպված եք լինելու նահանջի ուղիներ փնտրել ինչ-որ բան զոհաբերել`ապագայում նպատակներին հասնելու համար:Հատկապես բարդ կլինի նշանի այն ներկայացուցիչների համար ում հարաբերությունները սիրելի մարդու հետ անհարթ են դասավորվում:Օրվա երկրորդ կեսին չափազանց դժվար կլինի կանանց հետ լեզու գտնելը:Ձեր վարքագիծը նրանց խիստ ցուցադրական է թվում,իսկ դուք էլ համոզված եք որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները կոպտորեն խախտում են ձեր անձնական սահմանները:

Կարիճ.Հաջող օր է երբ դուք հիանալի հարթում եք գրեթե բոլոր այն գործերը,որոնց ձեռնամուխ եք լինում:Շատ տեղին է ձեր հնարամտությունը,որի շնորհիվ և դուք եք կարողանում դուրս գալ բարդ իրավիճակներից և մտերիմներին ցուցաբերում օգնություն որի կարիքն այսօր նրանք շատ զգում են:Հնարավոր են դրամական մուտքեր և արժեքավոր նվերներ չի բացառվում հաջողություն կոմերցիոն գործունեության մեջ:Այսօր ձեր մի շարք գործողություններ կարող են շրջապատի մոտ տարակուսանք առաջացնել:Շանս է ստեղծվում հարթել ինչ-որ հին ընտանեկան խնդիր հաշտեցնել վաղուց վիճած ազգականներին:Սիրելի մարդու հետ շփվելիս նրբանկատ եղեք այսօր հատկապես դա կգնահատվի նրա կողմից:

Աղեղնավոր.Օրվա առաջին կեսն անցնում է շատ հանգիստ և դրանից արժե օգտվել,որպեսզի ավարտին հասցնեք վաղօրոք սկսած գործերը:Նշանի ոչ բոլոր ներկայացուցիչներին կհաջողվի գտնել հաճելի շրջապատ,սակայն միայնության մեջ էլ նրանք իրենց շատ լավ կզգան:Օրվա երկրորդ կեսը վճռական գործողությունների ժամանակահատվածն է:Հիշեք թե ինչ էիք վերջին օրերին ցանկանում փոխել ձեր կյանքում և սկսեք գործողություններն այդ ուղղությամբ:Մտերիմներն անպայման կսատարեն ձեզ և կառաջարկեն իրական օգնություն:Հնարավոր են հաճելի լուրեր այլ քաղաքում ապրող ազգականներից:

Այծեղջյուր.Այսօր կարող են լուրջ խնդիրներ ծագել մտերիմների հետ հարաբերություններում:Տարաձայնությունների իրական պատճառը ընկած չէ արտաքին մակերևույթին և ձեզ պետք կլինի բավական ժամանակ ծախսել դրան փորփրելով հասնելու համար:Հնարավոր են աննշան դրամական մուտքեր,իսկ դրանց ըստ էության կիրառություն գտնել կհաջողվի նշանի ոչ բոլոր ներկայացուցիչներին:Վատ օր չէ քաղաքից դուրս կարճատև ուղևորություններ կազմակերպելու համար:Զգույշ եղեք համակարգիչների և այլ բարդ տեխնիկայի հետ,հրաժարվեք էքստրեմալ մարզաձևերից։

Ջրհոս.Շատ անհարթ օր է երբ ձեր տրամադրությունն ու էմոցիաները վայրիվերումների մեջ են:Նշանի որոշ ներկայացուցիչներ պահի ազդեցության տակ փլուզում են այն ինչը երկար ժամանակ և փութաջանորեն ստեղծում էին իսկ հետո էլ այլ պահի ազդեցության տակ իրենք իրենց խարազանում:Պետք է ձգտեք ամեն գնով խուսափել տաք գլխով ինչոր բան անելուց Նման օրը հատկապես լավ է զբաղվել այնպիսի գործերով որոնք շտապողականություն չեն պահանջում և փոխարենը օգնում կենտրոնանալուն:Հետևեք ձեր հոգեկան հավասարակշռությանը դա է հաջողության հասնելու գրավականը:

Ձկներ.Ողջ օրը բարդ կլինի,սակայն եթե օրվա սկզբին դեռ հնարավոր կլինի խուսափել տհաճություններից ապա երկրորդ կեսին դա անելն անհնար կլինի:Նշանի որոշ ներկայացուցիչներ կհաշտվեն վաղեմի թշնամիների հետ կամ գոնե կպահպանեն չեզոքություն ինչը հնարավորություն կտա հանգստանալ պայքարից և կենտրոնանալ սեփական գործերի վրա Ցանկալի չէ օրվա երկրորդ կեսի վրա հեռավոր ուղևորություններ ծրագրելը կամ բարդ ու հոգնեցուցիչ աշխատանքով զբաղվելը:Խրոնիկ հիվանդությունների սրման վտանգ կա այնպես որ պետք է պրոֆիլակտիկ մեթոդներ կիրառել:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика