Ինչպես են կենդանակերպի նշանները լուծում պրոբլեմները:

Երբ պրոբլեմներ են առաջանում, կենդանակերպի տարբեր նշաններ տարբեր կերպ են արձագանքում: Բայց կան տեսանելի նմանություններ բոլորի մոտ, ովքեր ծնվել են որոշակի ժամանակահատվածում:

Խոյ Խոյը միշտ արժանապատվորեն է դուրս գալիս յուրաքանչյուր իրավիճակից:Նա հպարտ է իրենով և դժվարություններն ինքնուրույն հաղթահարելու իր ընդունակություններով Այս նշանը լուռ վերացնում է իր ճանապարհին հանդիպած յուրաքանչյուր արգելք:

Ցուլ Ցուլերի ուժերից ոչինչ վեր չէ:Այս նշանը սիրում է հաղթահարել դժվարություններ, ինչպես նաև՝ սիրում է իր հաջողության գաղտնիքներով կիսվել ուրիշների հետ:

Երկվորյակներ Երկվորյակները սիրում են օգնություն խնդրել,հատկապես՝Ցուլերից և Խոյերից: Գիտեն, թե ում վրա կարող են հույս դնել: Միևնույն ժամանակ, այս նշանը սովորաբար երախտապարտ է լինում նրանց, ովքեր օգնում են իրեն` խուսափել անհաջողությունից:

Խեցգետին- Խեցգետինները սիրում են բողոքել և տանջվել, ինչը շրջապատի մոտ նրանց շտապ օգնելու ցանկություն է առաջացնում:Բայց եթե նրանց կողքին օգնող չլինի Խեցգետինը կարող է ամեն ինչ լուծել իր սեփական ուժերով:

Առյուծ Առյուծն օգնություն կխնդրի բոլորից,իսկ հետո հաջողությամբ կլուծի պրոբլեմը: Ուրախությամբ կընդունի կոմպլիմենտներ իր պատվին և երկար ժամանակ կհիշի,թե ինչ խելոք է ինքը:

Կույս Կույսն առանձնանում է յուրաքանչյուր իրավիճակից փորձ ձեռք բերելու ունակությամբ:Լուծելով յուրաքանչյուր հարց`այս նշանն ամեն ինչ նկատում է ճիշտ եզրահանգումներ է կատարում և հպարտանում է իր մտահանգումներով:

Կշեռք Կշեռքը սպասում է որ Խոյը կամ Կույսը կօգնեն իրեն:Նրանք ծանրութեթև են անում իրավիճակը անընդհատ ու անընդհատ վշտանում են,ապրումներ են ունենում:Բայց այնուամենայնիվ, չեն հանձնվում:

Կարիճ Կարիճին բարդ է ինչ-որ բանով զարմացնելը:Անտարբերությունը և վստահությունն այն բանում որ ամեն ինչ հիասքանչ կլինի,ամենալավ զենքն է յուրաքանչյուր անհաջողության դեմ

Աղեղնավոր Աղեղնավորը հարցերը լուծում է հումորով և դա շատ է դուր գալիս մնացած բոլոր նշաններին: Աղեղնավորից շատ բան կարելի է սովորել

Այծեղջյուր Որպեսզի Այծեղջյուրը մտահոգվի ինչ-որ պրոբլեմով ապա դա պետք է իսկապես շատ լուրջ բան լինի:Այս նշանը ամեն ինչ անում է լավագույն ձևով բայց դեմ չի լինում, եթե իրեն աջակցում են կարեկից մարդիկ:

Ջրհոս Ջրհոսը պրոբլեմները լուծում է անհավանական էնտուզիազմով: Հետո պատմում է բոլորին, թե ինքն ինչքան խելոք է, և բոլորը համաձայնում են

Ձկներ Ձկները լուռ խելագարվում են ամաչելով օգնություն խնդրել:Եթե ցանկանում ես օգնել ինչ-որ մեկին,օգնիր Ձկներին:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика