Ինչ են հուշում աստղերը Աստղագուշակ Հուլիսի 13 ի համար

Խոյ.Այսօր պետք է վանեք ձեզանից կասկածները և վստահեք նախազգացողությանը,ինչը ձեզ հուսախաբ չի անի:Շեշտը դրեք իմպրովիզներով առաջնորդվելու իրավիճակներից դուրս գալու համար ոչ ստանդարտ լուծումներ գտնելու վրա:Պետք չէ հենվել նախապես մշակված պլանների վրա կամ էլ հետևել եղած ավանդույթներին Օրը հատկապես բարենպաստ է ձեզ հոգեհարազատ մարդու հետ շփվելու համար

Ցուլ.Հարմար օր է նախկինում ձեռնարկած գործերն ավարտին հասցնելու համար:Արդյունքի հասնելու համար սովորականից ավելի շատ ջանք ու հետևողականություն պետք է գործադրեք,սակայն զղջալու առիթ չեք ունենա,քանի որ ձեռք կբերեք այն ինչին վաղուց ձգտում էիք:Ձեր ինքնավստահությունը ձեզ մեծապես կօգնի գտնել ազդեցիկ հովանավորներ

Երկվորյակ․Ձեզ այսօր առաջին հերթին համբերություն է պետք քանի որ օրը լի է հույսերով ու պլաններով,սակայն մինչև դրանց իրականացումը դուք ստիպված կլինեք որոշ դժվարություններ հաղթահարել:Դուք հատկապես զլանում եք ձեռնամուխ լինել այնպիսի պրոֆեսինալ գործերի,որոնք արագ վճիռներ են ենթադրում:Վատ չեն ընթանում մտերիմների հետ շփումները

Խեցգետին.Օրը բարենպաստ է ցանկացած ստեղծագործ աշխատանքի,սպորտով զբաղվելու,բնության գրկում հանգիստն անցկացնելու համար:Դուք առույգ և ուրախ եք և ձեր կողքին գտնվողները ձանձրանալու առիթ չեն ունենա:Անգամ եթե որևէ էական առիթ չկա էլ դուք կարողանում եք իսկական տոն ստեղծել մտերիմների համար

Առյուծ.Հանգիստ և բեղմնավոր օրերից է:Դուք շատ լավ կարողանում եք լուծել պրոֆեսիոնալ խնդիրներ և ոչ մեկի մտքով չի անցնում հարցականի տակ դնել ձեր գործարար որակները: Հնարավոր է բանակցությունների սկիզբ որի արդյունքը կդառնա հեռանկարային նախագծի շուրջ համատեղ աշխատանքը:Դուք հպարտանում եք ձեր ձեռքբերումներով:Կլինեն չպլանավորած հանդիպումներ հին ծանոթների, մտերիմների, հեռավոր ազգակաների հետ

Կույս.Այսօր ձեր բազմաթիվ գործողություններ և որոշումներ ոչ միայն կզարմացնեն այլև՝շոկի մեջ կգցեն շրջապատի մարդկանց:Սակայն նրանք ձեզ հասկանում են և կներեն ձեր արտառոց պահվածքը: Կարող եք խոշոր գնումներ անել կամ լուրջ գործարքներ կնքել՝ այսօր ձեր նախազգացողությունը միանգամայն անսխալ է գործում

Կշեռք.Բացառիկ թեթև և հետաքրքիր օրերից է վստահեք ձեր նախազգացողությանը և այն ձեզ կուղեկցի այնտեղ,որտեղ դուք ձգտում էիք հայտնվել:Անսպասելի հանդիպումը կարող է բախտորոշ դառնալ ձեզ համար:Հնարավոր է ձեռնտու գործարքի կնքում սակայն ստիպված պիտի լինեք համառություն և անգամ կոշտ կեցվածք դրսևորելու:Մտերիմների հետ երբեմն դուք կարող եք ագրեսիվ ու անզուսպ լինել

Կարիճ.Այսօր առանձնահատուկ ոչինչ տեղի չի ունենում,սակայն իրադարձությունները զարգանում են ձեզ համար բավական հաճելի հունով: Միանգամայն ակնհայտ է,որ մինչև ձեր ցանկությունների իրականացումը շատ քիչ ժամանակ է մնացել կարելի է և համբերել:Հնարավոր են հետաքրքիր բացահայտումներ բազմախոստում հանդիպումներ:Ձեր անձնական հմայքը մեծապես օգնում է նոր ընկերներ գտնելուն

Աղեղնավոր.Օրը կարելի է բավական հաճելի անցկացնել՝առանց ձեր առջև բարդ հաղթահարելի խնդրներ դնելու:Բավարարվեք քչով աստիճանաբար շարժվելով ճիշտ ուղղությամբ Մարդիկ ովքեր կսկսեն այսօր ձեզ օգնել,դեռ երկար ժամնակ կմնան ձեր դաշնակիցը:Շատ բարձր մակարդակի վրա է ձեր անձնական հմայքը,դուք անվերջ զգում եք որ մեծ տպավորություն եք թողնում շրջապատի վրա

Այծեղջյուր.Հանդարտ ու խաղաղ օր է երբ կարելի է ավարտել վաղուց սկսած գործերը և ամփոփել արդյունքները:Պետք չէ ոչ մի տեղ շտապել,կա բավարար ժամանակ իրավիճակը գնահատելու և պլաններն իրար բերելու համար:Դուք հիանալի խորհուրդներ եք տալիս իսկ շրջապատի մարդիկ էլ դա միանգամից նկատում են և ձեզ են դիմում ոչ թե մանր հարցերով այլ՝լուրջ առիթներով

Ջրհոս.Եթե չդանդաղեք ապա անպայման կհասնեք լուրջ հաջողությունների:Այսօր վճռականությունը առաջնահերթ կարևորություն է ներկայացնում,առանց որի անվերջ ու կվերադառնաք միևնույն մտքերին որոնցից վաղուց պետք է հրաժարված լինեիք:Անչափ կարևոր կլինի համարձակ,գործունյա արտասովոր գաղափարների հակում ունեցող մարդու աջակցությունը

Ձկներ.Օրն անցնում է հաճելի,անշտապ և լիցքաթափման ռեժիմով,դուք գտնվում եք մի հոգեվիճակում երբ ամենևին չեք անհանգստանում,թե կարող եք ինչ-որ բան չհասցնել որևէ տեղ ուշանալ:Որոշ դրական բաներ տեղի են ունենում միանգամայն պատահական,ձեր իսկ արժանիքն այն բանում կլինի,որ կարողանաք ժամանակին դա նկատել ու առավելագույնս դրանից օգտվել

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика