Ինչ են հուշում աստղերը աստղագուշակ Հուլիսի 15 ի համար

Խոյ.Օրը հատկապես հաջող կլինի նրանց համար,ովքեր զբաղված են դաշնակիցների, հովանավորների և ներդրողների որոնմամբ: Այսօր ձեր շրջապատում կհայտնվեն մարդիկ ում հետ դուք հաճույքով կհամագործակցեք դեռ երկար ժամանակ:Կարելի է ոչ պաշտոնական միջավայրում շփվել ղեկավարության հետ,ստանալ ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները Ընտանիքում տիրում է փոխհասկացվածության մթնոլորտը,դուք մտերիմների հետ վեճերի որևէ առիթ չեք ունենա:Վառ է արտահայտված ժամանակի նվազագույն ծախսերով տանը հարմարություններ ստեղծելու ձեր ունակությունը:Բարձր է կենսական ներուժը:

Ցուլ.Սա այն հազվագյուտ օրերից է,երբ գործնական շահերը սերտորեն կապված են անձնականի հետ: Հնարավոր է ծառայողական սիրավեպի սկիզբ, որը շրջադարձորեն կփոխի ձեր կյանքը:Ղեկավարության հետ հարաբերությունները կդառնան ավելի ոչ պաշտոնական ու մտերմիկ, ինչը խոստանում է մոտալուտ դրական փոփոխություններ պրոֆեսիոնալ ոլորտում:Հատկապես զգալի կլինեն նշանի այն ներկայացուցիչների հաջողությունները,որոնց գործունեության ոլորտը կապված է արվեստի ու շոու բիզնեսի հետ:Կարելի է ոսկերչական իրեր ժամանակակից նկարիչների ու քանդակագործների աշխատանքներ գնել

Երկվորյակներ.Այսօր դուք եք հենց այն մարդը ում վիճակված են անհավանական հերոսություններն ու փառահեղ հաղթանակները:Շատ վառ են արտահայտվում ձեր լիդերական որակները,մարդիկ պատրաստ են ձեր ետևից գնալ,ուր էլ դուք նրանց տանեք:Անգամ ամենաազդեցիկ մարդիկ հետևում են ձեր կարծիքին գործում են ըստ ձեր խորհուրդների:Դուք կարող եք դրանից օգտվել և ամրապնդել ձեր պրոֆեսիոնալ դիրքերը:Այսօր դուք հեշտությամբ եք հարթում ընտանեկան խնդիրները, սակայն երբեմն ուժեղ եք ճնշում գործադրում մտերիմների վրա,ինչը նրանց դուր գալ չի կարող: Դժվար պահերին փրկության է գալիս հումորի զգացումը

Խեցգետին.Ստեղծվել է բարդ և ոչ միանշանակ իրավիճակ և դուք աջակցության խիստ կարիք ունեք:Սակայն ընկերների բարի խոսքերն ու խրախուսանքը ձեզ համար բավարար չէ ավելի կարևոր է ազդեցիկ մարդկանց ճանաչումը ձեռք բերելը, հզոր դաշնակիցներ գտնելը:Ձեր անձնական հմայքը նախկինի պես անզուգական է, սակայն դա էլ բավարար չէ անհրաժեշտ արդյունքի հասնելու համար`ստիպված եք ազդեցության ինչ-որ լրացուցիչ մեթոդներ փնտրել:Դուք հաճույքով այցելում եք աշխարհիկ միջոցառումների, մասնակցում եք հանրային կյանքին ինչն էլ օգնում է պահպանել հոգեկան հավասարակշռությունը

Առյուծ.Բարենպաստ օր է գործնական բանակցություններ վարելու,համախոհների հետ շփումների համար:Դուք ենթագիտակցաբար զգում եք,թե երբ է պետք ձեր հանդեպ ուշադրություն գրավել,իսկ երբ`ստվերում հայտնվել,ինչի շնորհիվ էլ կարողանում եք խուսափել տհաճ իրավիճակներից:Բացվում են կարիերայի աստիճաններով վեր բարձրանալու հնարավորություններ:Ձեր ուժեղ կողմը` առանց խոսքի հասկանալն է թե ինչ են ցանկանում շրջապատի մարդիկ:Երբեմն դուք դա օգտագործում եք սեփական շահերի համար,սակայն ավելի հաճախ գործում եք ի շահ բոլորի:

Կույս.Դուք հնարավորություն ունեք ստանալ անգնահատելի և չափազանց արդիական տեղեկություններ և ամենակարևորն այն է,որ կարողանաք այն զատել օրվա ընթացքում անվերջ ձեր վրա թափվող ողջ անիմաստ աղմուկից:Ով էլ որ լինի ձեր զրուցակիցը,դուք հակված եք ասել այն ինչ մտածում եք:Շատ հարմար օր է փիլիսոփայությամբ,հոգեբանությամբ աստղաբանությամբ զբաղվելու համար:Դուք շատ բան կիմանաք այն մարդկանց մասին, ովքեր ձեզ պարզունակ ու անհետաքքիր էին թվում,անսպասելի կսկսեք համակրանք տածել նախկինում ձեր վրա տհաճ տպավորություն թողնող անձանց հանդեպ

Կշեռք.Այսօր մի ինչ-որ անսովոր բանի մեծ ցանկություն կա:Դուք հաճույքով եք մասնակցում ամեն տեսակի արկածախնդրությունների,հաճախ գործում հակառակ սթափ բանականության սակայն ձեր բախտը զարմանալիորեն բերում է մանր սխալները և անգամ` խոշոր վրիպումները անհետևանք են մնում:Օրվա երկրորդ կեսը այն ժամանակահատվածն է,երբ դուք ամենայն հավանականությամբ հաշվի չեք առնի ոչ մի կարծիք,բացի սեփականից:Որքան էլ որ դա զարմանալի է կոնֆլիկտներ դրանից չեն առաջանա`բոլորը կնախընտրեն լսել ձեզ,այլ ոչ թե ձեզ հետ վիճել

Կարիճ.Օրը արդյունավետ ու բեղմնավոր է,դուք հաջողությամբ հասնում եք նպատակներին,ոչնչացնում եք ձեր ճանապարհին կանգնող բոլոր խոչընդոտները և գտնում եք նոր դաշնակիցներ ում աջակցությունը գործնականում երաշխավորում է ապագա հաղթանակները:Չմոռանաք սակայն ձեր կողքերը նայել մարդը,ում դուք այսօր վիրավորել եք կարող է երկար ժամանակով ձեր թշնամին դառնալ:Ձգտեք առաջնորդվել տրամաբանությամբ`էմոցիաները միայն կխճճեն հարաբերությունները: Անձնական բնույթի խնդիրներ չեն ծագի,եթե դուք որոշեք օրն անցկացնել մտերիմների շրջապատում,հետաձգելով ուղևորությունները

Աղեղնավոր.Թեթև հաճելի օր է:Դուք կարող եք լիցքաթափվել ու լողալ ընթացքին համաչափ, ոչինչ չձեռնարկել,վայելել իրադարձությունների բնականոն ընթացքը Հիանալի են դասավորվում ինչպես գործընկերների,աշխատակիցների ու ղեկավարության հետ, այնպես էլ` մտերիմների հետ անձնական հարաբերությունները Հնարավորություն է ստեղծվում զբաղվել այն բանով ինչը ձեզ իրոք դուր է գալիս մի կողմ թողնելով բոլոր տհաճություն պատճառող գործերը:Չի բացառված որ բավական գայթակղիչ գործնական առաջարկ ստանաք:Ձեր գլխում ծնվող գաղափարները փայլուն են և շրջապատը դա գնահատում է:

Այծեղջյուր.Օրը բավական բարդ է ռոմանտիկ հարաբերությունների տեսանկյունից սիրելի մարդու հետ տարաձայնությունների հավանականությունը շատ մեծ է դրա հետ մեկտեղ էլ դուք այսօրի հակառակ սովորականի,ջղային ու պահանջկոտ եք:Եթե բարյացկամ պահվածքը չի ստացվում ապա գոնե խուսափեք կտրուկ արտահայտություններից ու դիտողություններից Օգտական կլինեն ընտանիքի անդամների հետ շփվելը ազգակցական կապերի ամրապնդումը, սովորույթները պահպանելը:Պրոֆեսիոնալ առումով օրը չեզոք է,հաջողություներն ուղղակիորեն կախված կլինեն թափված ջանքերից

Ջրհոս.Օրը բավական լարված կլինի, և միայն ձեր բնատուր ինքնավստահությունը ձեզ ետ կպահի սթրեսներից և ուժեղ ապրումներից:Դուք ականջի կողքով եք բաց թողնում թե ղեկավարության նկատողությունները,և թե գործընկերների ու մտերիմների խորհուրդները,առաջնորդվում եք միայն նախապես ընտրված մարտավարությամբ ու նայում միայն առաջ:Հենց նման կերպ է պետք վարվել`հաջողության հասնելու համար Վատ չէր լինի այսօր հատկապես ուշադիր լինել սիրելի մարդու նկատմամբ`նա կարող է լրջագույնս վիրավորվել,եթե դուք միայն սեփական գործերով տարվեք

Ձկներ.Սովորական օր չէ`չափից ավելի շատ են հակասական ցանկությունները և դժվար է որոշելը թե որն է ձեզ համար դրանցից կարևորը:Նախևառաջ փորձեք հասկանալ թե ինչն է ձեզ համար գերակա` հաղթանակ տանել թե պրոֆեսիոնալ և թե անձնական ոլորտներում դժվար թե ստացվի: Գործնական հանդիպումները ռոմանտիկից ավելի լավ կանցնեն,սակայն բոլորովին հրաժարվել սիրելի մարդու հետ շփումներից չարժե քանի որ ձեր կեսը ձեր համար լավ նորություն ունի Ընտանիքում հնարավոր են տարաձայնություններ,ընդ որում`խոսքը գնում է սկզբունքային հարցերի մասին,այնպես որ միայն համերաշխ ապրելու և չվիճելու կոչերով դուք խաղաղության չեք հասնի

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика