Ինչ են հուշում աստղերը Աստղագուշակ Օգոստոսի 20 ի համար

Խոյ. Սա այն օրերից է,երբ դուք ոչ մի կերպ չեք կարողանում զսպել ձեր պոռթկումները,անգամ երբ քաջ գիտակցում եք,որ դրանց հետևելը հանգեցնելու է ապագայում խնդիրներ ունենալուն: Եվ բանը ոչ այնքան ինչ-որ առանձնահատուկ խիզախության մեջ է,այլ այն բանում որ դուք վստահ եք, որ եթե ծագեն տհաճություններ, դուք կկարողանաք ապացուցել,որ դրանցում մեղավորը մեկ ուրիշն է:Եկել է այն օրերից մեկը, երբ նշանի ներկայացուցիչները աչքի են ընկնում աղետալի անհամբերությամբ` նրանց համար անգամ կարևոր չէ, թե ինչ անել, միայն թե` անել անմիջապես: Ցանկություն է առաջանում մի ինչ որ բան փոխել անձնական կյանքում:

Ցուլ. Անբարենպաստ օր է շփումների համար`ինչ էլ որ ձեզ ասեն այսօր շրջապատի մարդիկ,ասվածից ոչ մի բանը ձեզ դուր չի գալիս:Դրա հետ մեկտեղ էլ նշանի որոշ ներկայացուցիչներ ստիպված են լինելու գործ ունենալ ծայր աստիճան տհաճ անձնավորությունների հետ և միայն ձեր հազվագյուտ ինքնավերահսկման ունակության շնորհիվ դուք չեք ասում այն,ինչ մտածում եք Ձեր ճանապարհին հանդիպում են բազմաթիվ խոչընդոտներ, և դրանց պատճառով մի շարք կարևոր հարցեր մնում են չլուծված, ինչն էլ ձեզ խիստ նյարդանացնում է:Կարելի է ոչ թանկ կենցաղային տեխնիկա գնել, իսկ ահա հագուստ, աքսեսուարներ և զարդեղեն ձեռք բերելուց ավելի լավ է հրաժարվեք:

Երկվորյակներ. Աշխատեք զբաղվել հենց այն բաներով,որոնք ձեզ մոտ հետաքրքրվածություն և խանդավառություն են առաջացնում Ստիպել ինքներդ ձեզ անել մի այնպիսի բան որը թեկուզև կարևոր է,սակայն հրապուրիչ չէ,այսօր անօգուտ է դուք ամեն ինչ կխճճեք ինչ-որ բան կմոռանաք,կնայդայնանաք իսկ արդյունքն էլ չի արդարացնի թափած ջանքերը:Կարելի է երկարաժամկետ պլաններ կազմել, մտորել այն բանի շուրջ, թե ինչը կցանկանայիք ձեր կյանքում փոխել: Այստեղ կարևորը չշտապելն է,քանի որ փայլուն գաղափարները դեռևս դեպի ձեր պայծառ գլուխը շարժվելու ճանապարհին են:

Խեցգետին. Այսօր խնդիրները չեն բացառվում,սակայն դրանք այնքան աննշան են,որ դրանց մասին անգամ հիշել չարժե:Իսկ ահա հաջողությունների և հաղթանակների մասին կարելի է զրուցել:Օրը կնշանավորվի զգալի նվաճումներով,ինչի համար երախտապարտ պետք է լինել առաջին հերթին ձեր նախազգացմանը որն այսօր չափից ավելի սուր է:Այսօր կարելի է և նոր գործեր ձեռնարկել արագ և գերազանց ձևով դրանք ավարտին հասցնել կօգնեն մարդիկ,ովքեր ժամանակին ձեզանից կարևոր օժանդակություն և ծառայություններ են ստացել:Օրվա երկրորդ կեսին հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ և ռոմանտիկ հրապույրներ:

Առյուծ. Պետք է խոսել ուղիղ և խաղալ բաց`խորամանկություններն ու խարդավանքները բոլորովին այն չեն,ինչն այսօր ձեզ կօգնի նպատակին հասնել: Բարենպաստ օր է շփումների, անձնական և գործնական հարցեր քննարկելու համար,միայն թե դուք ներքուստ պետք է պատրաստ լինեք փոխզիջումների, այլ ոչ թե դրանց մասին հայտարարեք` զրուցակցին աշխուժացնելու համար:Դժվար է գերագնահատել պլանավորման կարևորությունը: Անգամ եթե դուք սովորաբար նախընտրում եք չհետևել ոչ մի գրաֆիկի,սա այն օրերից է երբ պետք է բացառություն անել: Նախապես ծրագրելով ձեր անելիքը, դուք շատ ավելի բան կհասցնեք անել:

Կույս. Աշխատեք չշտապել այսօր հենց շտապողականությունը կարող է խնդիրների և թյուրիմածությունների պատճառ դառնալ: Եվ թող շրջապատը ձեզ կոչ անի արագ գործելու` լսեք ոչ թե նրանց, այլ ձեր ներքին ձայնին: Արժե կարգուկանոն մտցնել ձեր ֆինանսական գործերում, պարտադիր վճարումներն անել:Իսկ ահա չպլանավորած գնումներից ավելի լավ է հրաժարվեք:Օրը բարենպաստ է շփումների համար`դուք այսօր դուր եք գալիս մարդկանց,և նրանք դա չեն թաքցնում: Ամեն կողմից ուշադրության նշանները հաճոյախոսությունները և նվերները չեն կարող ձեզ անտարբեր թողնել: Օգնությունն ընդունեք միայն նրանցից, ում լիարժեք վստահում եք:

Կշեռք.Օրը ձեզանից պահանջում է ակտիվ մասնակցություն հասարակական կյանքում, անմնացորդ հետաքրքրվածություն ուրիշների գործերի նկատմամբ: Սեփական մտահղացումների իրականացումը պետք կլինի մի փոքր հետաձգել, բարեբախտաբար կարճատև քանի որ շատ շուտով դուք դրանց ձեռնամուխ կլինեք նոր թափով: Օրը խոստանում է զգալի դրամական մուտքեր` նշանի այն ներկայացուցիչներին ում գործը կապված է շոու-բիզնեսի և զվարճանքի ինդուստրիայի հետ:Ձեր դուր է գալիս ուշադրության կենտրոնում լինելը,ընդ որում` դրան դուք հասնում եք առանց լուրջ ջանքերի:Սակայն հիշեք,որ հաճոյախոսություններ շռայլող մարդիկ միշտ չէ,որ անկեղծ են:

Կարիճ. Օրը հաջող է դասավորվում: Բարենպաստ միտումները թափ են հավաքում ժամանակի հետ,այդ իսկ պատճառով էլ կարևոր գործերը և պատասխանատու հանդիպումները ավելի լավ է թողնեք օրվա երկրորդ կեսին:Առավոտյան առկա վատ ինքնազգացողությունը երեկոյան կկարգավորվի:Այսօր սովորականից ավելի բաց և անկեղծ եք. խուսափում եք ակնարկներից և երկակի ֆրազներից, ինչից շրջապատը սկզբում զարմացած է, իսկ հետո հասկանում է, որ ձեզ հետ շատ հեշտ ու հաճելի է գործ ունենալը: Հնարավոր են անսպասելի ռոմանտիկ խոստովանություններ, չեն բացառվում կյանքում շրջադարձային փոփոխություններ:

Աղեղնավոր. Օրվա առաջին կեսը անիմաստ գործերի և առանց լուրջ պատճառների կոնֆլիկտներ ծագելու ժամանակահատվածն է: Դա ահռելի ծանրաբեռնում է ձեր նյարդային համակարգը: Ցավոք, դրական էմոցիաներ ստանալու միակ ձևը դա ինքնուրույն դրանց հասնելն է: Այդ խնդրին վերաբերվեք ծայր աստիճան պատասխանատվությամբ չէ որ խոսքը գնում է ոչ միայն ձեր տրամադրության այլ ինքնազգացողության:Օրվա երկրորդ կեսը շատ ավելի հանգիստ և բարենպաստ ժամանակահատված է,ոը խոստանում է ամենատարբեր գործերում բազմաթիվ հաջողություններ: Նշանի որոշ ներկայացուցիչներ դրսևորում են անզուգական գործարարական ունակություններ, կնքում խիստ շահավետ գործարքներ:

Այծեղջյուր. Ինչ էլ որ այսօր անելու լինեք աշխատեք անել ամենաբարձր մակարդակով:Բավական է որ մի աննշան վրիպում թույլ տաք և անբարյացկամները անմիջապես կկառչեն դրանից,ցանկանալով վարկաբեկել ձեզ,կամ կփորձեն փչացնել այն հարաբերությունները որոնք ձեզ համար հատկապես թանկ են: Աշխատեք ձեր հաջողությունների հանդեպ ավելորդ ուշադրություն չգրավել` նախանձողներ ձեզ այժմ բոլորովին պետք չեն:Ձեզ հետաքրքրող հարցերը քննարկեք միայն նրանց հետ, ում դա իրոք վերաբերում է, մի բացեք ձեր գաղտնիքները նրանց առջև, ովքեր դեռևս չեն արժանացել ձեր վստահությանը:

Ջրհոս. Այսօր դուք ցանկացած գործի ձեռնամուխ եք լինում մեծ խանդավառությամբ:Պրոֆեսիոնալ պարտավորությունների կատարումը սեփական և ուրիշի խնդիրների լուծումը ձեզ օգնում են գլխից հանել տագնապալի մտքերը, շեղվել տհաճ հիշողություններից: Զգույշ եղեք նոր ծանոթներ ընտրելիս` այսօր ձեր հանդեպ ուշադրություն ցուցաբերող ոչ բոլորն են արժանի ձեր վստահությանը
Բարենպաստ օր է բազմաբնույթ իմպրովիզների,անսովոր գործողությունների պարկեշտության շրջանակներից դուրս գալու համար: Կարող են ուժեղ զգացմունքներ բորբոքվել,չի բացառված որ այսօր սկսած ռոմանտիկ հարաբերությունները շրջեն ձեր կյանքը:

Ձկներ. Այսօր ձեր կյանքում շատ բան կարող է փոխվել, ընդ որում, իրադարձությունները զարգանում են բոլորովին ոչ այնպես ինչպես դուք կցանկանայիք:Իմաստ չունի պայքարել ձեզանից ավելի ուժեղների հետ ավելի լավ է հարմարվել հանգամանքներին ձգտել պայմանավորվել այն մարդկանց հետ, ումից դուք կախվածություն ունեք: Այո, առանձնապես հաճելի բան չէ անվերջ շուռ ու մուռ գալը` ղեկավարության հետ լավ հարաբերություններ պահպանելու համար, սակայն դա ամեն դեպքում ավելի լավ է, քան կոնֆլիկտներ սադրելը: Հետևեք իմաստուն մարդկանց խորհուրդներին, որպեսզի խուսափեք հետագա սխալներից

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика