3 խնդիրներ որոնք ամենահաճախն են հանդիպում կենդանակերպի նշանների ներկայացուցիչների հարաբերություններում

Խոյ (մարտի 21-ապրիլի 19)

  • Ձեզ համար դժվար է հասկանալ, որ սերը երբեմն ավարտվում է։
  • Ցանկանում եք, որ ամեն ինչ լինի ձեր ուզածով՝ ընթանա ձեր կողմից կազմված պլանով։ Սակայն զուգընկերոջը դա հաճելի չէ։
  • Երբեմն չեք կարողանում «ոչ» ասել։

Ցուլ (ապրիլի 20-մայիսի 20)

  • Վրեժխնդիր եք։ Երբ ձեզ նեղացնում են, նախընտրում եք վրեժ լուծել և ոչ թե լուծում գտնել։
  • Դատում եք զուգընկերոջը։ Եվ հաճախ սա անում եք՝ ընտրելով սխալ բառեր։
  • Չափազանց շատ բան եք պահանջում։ Մյուսների համար կարող է դժվար լինել ձեր կանոններին հարմարվելը։

Երկվորյակներ (մայիսի 21-հունիսի 20)

  • Երբեմն չափազանց զբաղված եք ինքներդ ձեզնով և մոռանում եք ուշադրություն դարձնել զուգընկերոջը։
  • Ատում եք, երբ ամեն ինչ կանոնակարգված է։ Ձեզ թվում է, թե հարմարավետությունը նշանակում է սիրո ավարտ։
  • Անձնական տարածության երկրպագու եք։ Հաճախ եք զուգընկերոջ հետ տարաձայնություններ ունենում ինտերիերի ընտրության հարցում։

Խեցգետիններ (հունիսի 21-հուլիսի 22)

  • Վախենում եք, որ սիրելին կարող է լքել ձեզ։ Բայց երբ նա ձեզ շատ ժամանակ է հատկացնում, շունչ եք քաշում։
  • Երբ սեր չեք զգում, ձեզ համակում են լարվածությունն ու տառապանքը։
  • Ձեզ մշտապես թվում է, թե ամուսնության և երեխաներ ունենալու համար այսօր հարմար ժամանակ չէ։

Առյուծ (հուլիսի 23-օգոստոսի 22)

  • Փակ մարդ եք, ով հակված է հիստերիաների։
  • Ավելի մեծ ուշադրություն եք պահանջում, քան ինքներդ եք տալիս։
  • Ձեզ համար կարևոր են ֆինանսական անվտանգությունն ու լավ կյանքը, բայց կարծում եք, որ զուգընկերն ավելի շատ պետք է աշխատի։

Կույս (օգոստոսի 23-սեպտեմբերի 22)

  • Մշտապես ցանկանում եք ժամանակ անցկացնել զուգընկերոջ հետ և չեք հասկանում, որ դա վնասակար է ցանկացած հարաբերության համար։
  • Կենտրոնացած եք ձեր կանոնների վրա, բայց ցանկացած մարդ կարող է այլ կարծիք ունենալ։
  • Վեճի ընթացքում վիրավորական բաներ եք ասում, որոնք նույնիսկ նկատի չեք ունենում։

Կշեռք (սեպտեմբերի 23-հոկտեմբերի 22)

  • Կարծում եք, թե ավելի լավ է ստել, քան վիրավորել։
  • Միայն լավն եք տեսնում մարդկանց մեջ, բայց շրջապատում իսկապես բազմաթիվ վատ մարդիկ կան։
  • Վճռական չեք և հաճախ եք հայտնվում «գրեթե հարաբերություններ» վիճակում։

Կարիճ (հոկտեմբերի 23-նոյեմբերի 21)

  • Չեք կարողանում ներել դավաճանությունները կամ խաբելը։ Կյանքից հեռացնում եք բոլոր այն մարդկանց, ովքեր ձեր նկատմամբ սխալ են թույլ տվել։
  • Ձեզ հետաքրքրում է հարաբերությունների սկիզբը, բայց հետո արագ կորցնում եք հետաքրքրությունը։
  • Չափազանց երկար եք թաքցնում և հավաքում դժգոհությունները։

Աղեղնավոր (նոյեմբերի 22-դեկտեմբերի 21)

  • Բացարձակ ազատություն եք ցանկանում, բայց զուգընկերը չի հասկանում այդ հարաբերությունները, որոշակի ժամանակով հանգիստն ու հազվադեպ հանդիպումները։
  • Հաշտվելու փոխարեն՝ գերադասում եք արդարությունը, ինչի հետևանքով հաճախ եք լքում մարդկանց։
  • Ձեզ հետ հարաբերությունները զուգընկերոջ մոտ հոգնածություն և հյուծվածություն են առաջացնում։

Այծեղջյուր (դեկտեմբերի 22-հունվարի 19)

  • Ցանկանում եք զուգընկերոջն առավելագույն հաճույք պատճառել, բայց մոռանում եք սեփական հարմարավետության մասին։
  • Համաձայնում եք որոշումների հետ, որոնք ձեր սրտով չեն։
  • Հակված եք արդարացնել անառողջ հարաբերությունները։

Ջրհոս (հունվարի 20-փետրվարի 18)

  • Չափազանց շատ տարածություն եք պահանջում։
  • Հաճախ եք զգում, որ ձեր սխալ են հասկանում։
  • Որպես կանոն՝ պատրաստ չեք լուրջ հարաբերությունների, քանի որ վախենում եք, որ դրանք ձեզ կզրկեն կյանքն ու բազմազանությունը զգալու հնարավորությունից։

Ձկներ (փետրվարի 19-մարտի 20)

  • Ձեզ չափազանց շատ ժամանակ է հարկավոր՝ միայնակ մնալու և սթրեսից ազատվելու համար։
  • Ձեզ հաճախ է թվում, որ սիրելիի նկատմամբ ավելի շատ եք հոգ տանում, քան նա ձեր նկատմամբ։
  • Ձեզ համար դժվար է զգացմունքներն արտահայտելը։ Դրա հետևանքով զուգընկերը ձեզ ամբողջությամբ չի հասկանում։

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика