Նկարում պատկերված որ երեխայի հետ եք ձեզ նույնացնում:Պատասխանը կօգնի բացահայտել բնավորության առանձնահատկությունները

Նկարում պատկերված որ երեխայի հետ եք ձեզ նույնացնում:Պատասխանը կօգնի բացահայտել բնավորության առանձնահատկությունները

1 Մի թաքցրեք ձեր զգացմունքները:Երեխաներին չեք կարող ժպիտով խաբել:Նրանք չեն ամաչում լաց լինել,երբ իրենց ցավ են պատճառում:Երեխաները կամակոր են զգացմունքներն արտահայտելու խնդիրներ չունեն:Եթե ընտրությունը կանգ է առել այս երեխայի վրա,հնարավոր է՝մեծ տարիքում սկսել եք թաքցնել զգացմունքները Չեք սիրում անկեղծանալ մարդկանց առաջ,ձեզ խոցելի զգալ:Դա ինքնաբերականորեն ազդում է ձեզ վրա, թույլ չի տալիս լինել այնպիսին, ինչպիսին իրականում եք:Ասեք այն ինչ զգում եք:Դա իսկապես կհեշտացնի ձեր կյանքը:

2 Մի խոչընդոտեք ինքներդ ձեզ:Ձեր ներսում երեխա է ապրում,ով բազմաթիվ երազանքներ ցանկություններ ունի Հնարավոր է՝որոշել եք մոռանալ ամենի մասին՝լուրջ մարդ դառնալու համար:Մի խոչընդոտեք ինքներդ ձեզ, գործողություններ ձեռնարկեք դառնալու համար այն մարդը,ում մասին միշտ երազել եք:Դադարեք մտահոգվել այն մասին, թե ինչ են մարդիկ մտածում ձեր մասին:Կարևոր է այն,ինչ դուք մտածում եք և ինչ ցանկանում եք:

3 Երեխաներն ինքնաբերական են:Երբ որևէ մեկը սիրում է նրանց,նրանք պարզապես հարցնում են դու ցանկանում ես իմ ընկերը լինել:Իսկ մենք՝մեծահասակներս հաճախ փակվում ենք մեր մեջ, սկսում վախենալ անծանոթներից,մեզ համար դժվար է ծանոթանալ նոր մարդկանց հետ: Մի վախեցեք նոր ծանոթություններից:

4 Երեխաները ցանկանում են իմանալ ամեն ինչ:Այդ պատճառով էլ նրանք այդքան շատ հարցեր են տալիս:Եթե ընտրել եք այս երեխային, մեծ է հավանականությունը,որ կորցրել եք հետաքրքրասիրություն ցուցաբերելու ձեր կարողությունը:Վերականգնեք բացահայտումներ անելու,հետազոտելու ցանկությունը,սկսեք այլ տեսանկյունից դիտարկել իրերն ու երևույթները:

5 Եթե ընտրությունը կանգ է առել այս երեխայի վրա,հնարավոր է չափազանց լուրջ եք վերաբերվում խնդիրներին Երեխաները գիտեն ինչպես ապրել տվյալ պահով:Հիշեք,որ կյանքը խաղ է:Դադարեք անհանգստանալ ամեն մանրուքի համար:Վայելեք այն ինչ իսկապես կարևոր է՝ ընտանիք, ընկերներ,ցանկացած բան,որը ձեզ դուր է գալիս:

6 Միշտ մեծ ամբիցիաներ և ծրագրեր եք ունեցել,տեսել այն ինչ մյուսները չեն տեսել:Բայց աշխատանքն ու կրկնող օրերը ձեզ ստիպել են մտածել,որ երազանքները երբեք իրականություն չեն դառնա:Այդ պատճառով դադարել եք դրանք իրականություն դարձնել:Հիշեք,որ չկա ոչ մի անհնար բան:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика