Ադրբեջանցիները գլխապատառ փախչում են ռազմաճակատի երկայնքով. Նրանք ծուղակում են հայտնվել

Լեռնային Ղարաբաղում հայկական զինված ուժերն անցելով հակահարձակման ՝ Ադրբեջանի զինված ուժերին ստիպել են հրաժարվել նախկինում գրաված դիրքերից, տեխնիկայից, զենքից՝ բառացիորեն մատնելով փախուստի: Այս մասին հայտնում է Волна Каспия պարբերականը։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ ԼՂՀ պաշտպանական բանակը հիմնական հարվածը հասցրել է Խուդաֆերինի ջրամբարի տարածքում՝ առաջխաղացող ադրբեջանական ուժերը բաժանելով երկու մասի: Արդյունքում ՝ ջրամբարը և Խուդաֆերինի կամուրջն արդեն ազատագրված են, իսկ ավելի վաղ առաջխաղացած ադրբեջանական ստորաբաժանումները՝ շրջափակման ծուղակում են հայտնվել:

Փորձելով խուսափել «կրակե օղակում» հայտնվելուց և ոչնչացումից, ադրբեջանցիները հնարավորինս արագ նահանջել են: Ինչը, բնականաբար, այլևս չէր կարող փրկել օղակի մեջ հայտնված ադրբեջանական ուժերին, քանի որ շրջափակումից դուրս գալու հնարավորությունը զրոյական էր: Արդյունքում՝ հայկական կողմն ամբողջովին կարողացել է վնասազերծել թշնամուն։

Աղբյուր` Փաստինֆո

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика