Այն մարդիկ ովքեր կհետևեն դավաճան Նիկոլի խոսքին և ժամը 13։00-ին կշարժվեն արյունը դեռ չսառած մեր երեխաների շիրիմներին ես նրանց խորհուրդ եմ տալիս ուշքի գալ

168.am-ը գրում է Քաղաքացիները ի հիշատակ Արցախում զոհված հերոսների, ջահերով երթով քայլում են դեպի Եռաբլուր: Երթը մեկնարկել է Գարեգին Նժդեհ հրապարակից։

Որոշումը մեր մեջ վաղուց է եղել սգո օր հայտարարել,բայց մեր ապիկար իշխանությունը դավադիր իշխանությունը՝հանձինս Նիկոլ փաշայի, դավաճան, որոշել է 2.5 ամիս անց միայն հայտարարել սգո օր» երթի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց զոհված զինծառայող Լևոն Ավետիսյանի հայրը՝ Միսակ Ավետիսյանը:

Միսակ Ավետիսյանը պատմեց,որ որդին գումարտակի հրամանատարի առաջին տեղակալն է եղել մինչև վերջ կանգնել է զինվորի կողքին «25 տարեկան էր ընդամենը իմ տղան: Նա պրոֆեսիոնալ զինվորական էր: Մեր պետությունը կորցրեց մի պրոֆեսիոնալ զինվորականի որն իր կյանքը նվիրել էր իր երկրի պաշտպանությանը:

«Միասին 30 տարի առաջ հաղթահարեցինք այդ դժվարությունը, պաշտպանեցինք Արցախը, գրավեցինք մեր Արցախը թշնամուց՝ 2016 թվականին պաշտպանելով այն:Հիմա մեր երեխաները տեսնելով իրենց ծնողների արածը, իրենց ծնողների կատարած սխրանքը, փորձեցին նույն կերպ վարվել,բայց այդ դավաճան ձեռքը, որը ստորագրեց, այդ դավադիրը ստորագրելով՝ մեզ հանձնեց թշնամու,այսպես ասած հայեցողությանը, որ ինչ-որ կերպ ուզենա՝ նա մեզ հետ վարվի, ինչքան ուզի, այնքան պահանջի՝ ոչ միայն Արցախի հողերից, այլ նաև Հայաստանի:

Այն մարդիկ ովքեր կհետևեն դավաճան Նիկոլի խոսքին և ժամը 13։00-ին կշարժվեն արյունը դեռ չսառած մեր երեխաների շիրիմներին ես նրանց խորհուրդ եմ տալիս ուշքի գալ, նրանք դեռ տաք են, նրանք դեռ չգիտեն՝ ինչ են արել: Օրը մենք սկսում ենք այսպես սգո օրից մեկ օր շուտ, և դա է ճիշտը. մենք գնում ենք մեր երեխաների շիրիմներին,մենք գնում ենք սրբավայր,այնտեղ դավաճանի ոտքը չպիտի կպնի, երբեք:Ես կոչ եմ անում Նիկոլ փաշային՝չմտնել Եռաբլուր,չպղծել մեր տղաների շիրիմները Նիկոլ Փաշինյանը եթե ցանկություն ունի,միայն որպես կալանավոր պիտի այցելի Եռաբլուր, այլ ոչ թե՝ վարչապետ, ու ծնկաչոք՝հատ-հատ մոտենալով ամեն մի գերեզմանին, ներողություն խնդրելով տվյալ զինվորից, տվյալ սպայից, տվյալ կամավորականից»,նշեց Միսակ Ավետիսյանը:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика