Այն տարածքները, որ ոմանք նշում են, թե մի ձեռքի բազկի երկարություն է մնացել որ հասնեն Արցախի մայրաքաղաք իրենց համար դառնալու են դժոխք

Մարտեր են եղել նաև հարավային ուղղությամբ՝ Որոտան գետի երկայնքով: Այսօր ճեպազրույցում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը «Այստեղ, մի վաշտային խումբ՝ զրահատեխնիկայով, փորձել է հարձակում իրականացնել, բայց կորցրել է 2-3 միավոր զրահատեխնիկա ու հետ շպրտվել:

Այդ անտառները, ձորակները, այն տարածքները, որ ոմանք նշում են, թե մի ձեռքի բազկի երկարություն է մնացել, որ հասնեն Արցախի մայրաքաղաք, իրենց համար դառնալու են դժոխք»,- ասաց Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը նաև հայտնեց, որ մարտերում կիրառվում է ոչ մեծ մասշտաբով օդուժ, հրետանի՝ ոչ մեծ քանակով, բայց այն հատվածներում, որտեղ հարձակման փորձ է իրականացվում, կրակի խտությունը երբեմն բարձրանում է:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика