Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար,Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.Այսօր հայ ժողովրդի բարեկամ Արցախի նվիրյալ փաստավավերագրող ֆոտոլրագրող, Արցախի և Հայաստանի մասին բազմաթիվ ֆիլմերի և ցուցահանդեսների հեղինակ Լիբոր Շպիմրից Libor Spimr տեղեկացա որ ադրբեջանի և թուրքիայի պաշտոնական և ոչ պաշտոնական խողովակներով շուրջ յոթ տարի հղվող սպառնալիքներից և ճնշումներից հետո Եվրոպայի սրտում
Սլովակիայի Հանրապետության Լիպտովսկի-Միկուլաշ քաղաքում հայտնի անհայտները հարձակում են գործել իր առանձնատան վրա:Փաստորն ադրբեջանաթուրքական թափթփուկները ստեղծված իրավիճակում անպատժելության մթնոլորտի ներքո արդեն իրենց անպարտ և անպատժելի են զգում անգամ Եվրոպայում Այսքանից հետո կարող եմ ասել,որ երկրորդ «Նեմեսիսը» անխուսափելի է