Անիծված գերեզման չունեցող Հովհաննիսյանն ասում է թե ինչու օպերացիայի անունը կոչվեց գյոռբագյոռ 2020

Արցախա-ադրբեջանական սահմանին արդեն շուրջ 40 օր է՝ մարտական գործողություններ են ընթանում։ Այս պահին ընթացող մարտերն իրենց ինտենսիվությամբ էականորեն տարբերվում են գործողությունների սկզբում ընթացող մարտերից։ Վերջին տվյալների համաձայն՝ ՀՀ զինված ուժերին հաջողվել է ոչնչացնել հակառակորդի 252 անօդաչու թռչող սարք, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 697 զրահատեխնիկա, 5 ՏՈՍ։ Բացի այդ հակառակորդը ունի 7155 զոհ։ Վերջին օրերին մարտերն ավելի շատ ընթանում են՝ լեռներում, անտառներում, կիրճերում։ Հետեւաբար փոխվել է նաեւ մարտերի բնույթն այն առումով, որ ավելի բարդ է դարձել հակառակորդի համար օդային տեխնիկա կիրառելը։ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը օրեր առաջ հայտարարեց, որ հակառակորդի ցամաքային ուժը էականորեն վնասվել է։

«Հայկական ժամանակ»-ը Հովհաննիսյանի հետ զրուցել է վերջին օրերին առաջնագծում ընթացող մարտերի եւ դրանց ինտենսիվության մասին։

Պարո՛ն Հովհաննիսյան, գրեթե 40 օր է ակտիվ մարտական գործողություններ են ընթանում Արցախում, ի՞նչ իրավիճակ ունենք այս պահին, մարտերը դարձյալ ողջ սահմանային երկայնքո՞վ են ընթանում։

Այսօր ողջ երկայնքով չեն ընթացել։ Ավելի շատ օջախային մարտեր են եղել Շուշիի հարակից անտառներում, առանձին մարտեր՝ գյուղերում։ Մի քանի օջախային մարտեր եղել են հյուսիսում եւ հարավում, բայց ամբողջ երկայնքով ինտենսիվ մարտական գործողություններ արդեն չկան։

Օրեր առաջ հայտնել էիք, որ հակառակորդի ցամաքային ուժին էականորեն վնաս է հասցվել, այս պահին, ո՞ր ուժի հենքի վրա է հակառակորդը շարունակում իր գործողությունները։

Խոսքը ցամաքային զորքերի, հետեւակի եւ զրահատանկային զորքերի մասին էր. թշնամին էական վնասներ է կրել եւ դրանցով այս պահին լայնածավալ հարձակումներ չի իրականացնում։ Բայց, ըստ էության, գործի են դրվե դիվերսիոն խմբավորումներ, որոնք թեթեւ գրոհային, արագաշարժ, փոքր տեխնիկայով են գործում՝ ինչպես օրեր առաջ Թաղավարտի մոտ տեղի ունեցած մարտերում տեսաք։

Պատերազմի մեկնարկին հիմնականում օդուժի պատերազմ էր, հիմա կռիվը հիմնականում ցամա՞ք է տեղափոխվել՝ ինչպես 90-ականներին էր։ Այսպիսի գործողությունների ժամանակ ի՞նչը կարող է վճռորոշ լինել կամ բեկում մտցնել։

Սա չի կարելի ասել, որ օդուժի պատերազմ էր, սակայն օդուժի դերակատարությունը չափազանց մեծ է։ Այս պահին էլ քիչ չի, բայց համեմատաբար թուլացել է, որովհետեւ ինչ-որ առումով չեզոքացվել է, ինչ-որ առումով էլ մարտական գործողությունների տեղանքը թույլ չի տալիս։

Սկզբնական շրջանում շատ էր խոսվում մեծ քանակով տեխնիկա խոցելու մասին, սակայն վերջին օրերին դրանց խոցման թիվը քչացել է, կարո՞ղ ենք սրանից ենթադրել, որ այս պահին հակառակորդը տեխնիկական առումով ծանր վիճակում է գտնվում եւ դրանով պայմանավորված քիչ տեխնիկա է դաշտ դուրս բերում։

Այո՛, մեծաքանակ ցամաքային տեխնիկա են կորցրել եւ դրա համար էլ այս պահին ավելի քիչ է դակիրառվում։ Հետո՝ մարտավարության առումով էլ ինչպես երեւաց այդ տեխնիկան այդքան էլ չի արդարացնում իրեն, տեղանքն էլ ցույց չի տալիս։ Եւ հետո հայկական զինված ուժերն էլ ունեն հակատանկային մեծ միջոցների քանակ եւ էֆեկտիվ չէ դրանց կիրառությունը։

Երեկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Արցախում մարտական գործողությունների մեջ ներգրավված է շուրջ 2000 վարձկան, սակայն պատերազմի սկզբնական օրերին տեղեկատվական հարթակը հայտնել էր 4 հազար վարձկանի մասնակցության մասին։ Ի վերջո պատկերացում կա՞, թե այս ընթացքում ադրբեջանական կողմում մոտ քանի հազար վարձկան է եղել եւ նրանցից քանի՞սն է ոչնչացվել։

Այո՛,վարձկանները շատ են։ Այս ընթացքում նրանք մեծ կորուստներ են կրել։ Սակայն նորից նոր վարձկաններ են եկել եւ շարունակում են օգտագործվել այս մարտերում։ Ես ընդհանուր առմամբ համաձայն եմ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի նշած թվերի հետ։

Պատերազմի սկզբից շեշտում ենք՝ «Հաղթելու ենք», ո՞րն է մեզ համար այս պատերազմում այն չափորոշիչը, որը կարելի է հաղթանակ համարել՝ մարտերի դադարեցո՞ւմը։

Միշտ էլ շեշտել եմ, որ հաղթելու ենք ու վստահ եմ, որ հաղթելու ենք, որովհետեւ այլընտրանք չունենք եւ մենք ազգային մեծ միասնություն ենք կատարում՝ սփյուռքից մինչեւ Արցախի եւ Հայաստանի ցանկացած գյուղ։ Ուրիշ տարբերակ ուղղակի չունենք այս պատերազմում։

Հաշվի առնելով, որ վերջին 1-2 տարում է Հայաստանը սկսել ակտիվ ռազմարդյունաբերությամբ զբաղվել, այս պատերազմում դրանց ազդեցությունը որքանո՞վ է մեծ։

Ռազմարդյունաբերական համալիրը զարգացնելն իհարկե՛, կարեւոր է։ Վերջին տարիներին բավականին մեծ աշխատանք է արվել, բայց այսպիսի ինտենսիվ պատերազմներում Հայաստանի ներուժը՝ սեփական ծախսերը լիովին ապահովելու համար իրատեսական չէ։ Կան որոշ դետալներ, որոշ սպառազինության տեսակներ, մարտապաշարներ ու սարքավորումներ, որոնք տեղում ենք սարքում, բայց դրանք ամբողջ ծավալով այսպիսի ինտենսիվ ծախսի պայմաններում չեն կարող արդարացնել իրենց։

Պարոն Հովհաննիսյան,ինչու Շուշիի հարակից տարածքներում ադրբեջանավարձկան ջոկատների ոչնչացման ռազմագործողությունը անվանեցիք «Գյոռբագյոռ2020»։

Դա կոնկրետ ադրբեջանցիներին ուղղված արտահայտություն է՝ իրենք շատ լավ գիտեն, թե դա ինչ է նշանակում։ Դա՝ անիծված գերեզման չունեցող կամ գերեզմանից հանված՝ տարբեր իմաստներ արտահայտող բառ է։

Հայաստանի սահմաններին այս պահին էական վտանգ սպանռո՞ւմ է

Որոշակի փոխհրաձգություն լինում է, բայց այդպիսի լուրջ իրավիճակ չկա։

armtimes.com

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика