Արայիկ Հարությունյանը ակնարկեց, որ առաջիկայում բոլորիս շատ հետաքրքիր լուրեր են սպասվում ռազմաճակատից

WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը մանրամասներ է ներկայացրել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումից: «Նախագահ Արայիկ Հարությունյանը պատմել է, որ նախորդ պատերազմից հայտնի հրամանատարների որդիներն այսօր իրենց հայրերի նման ոչ միայն կռվում են ռազմաճակատում, այլև իրական սխրանքներ գործում:

Մարտունիի մոտ նախօրեին կասեցվել է տանկերով խոշոր առաջխաղացում: Բացի այդ, Արայիկ Հարությունյանը ակնարկեց, որ առաջիկայում բոլորիս շատ հետաքրքիր լուրեր են սպասվում ռազմաճակատից: Դե իսկ հարցին, թե ինչու է նա իր կյանքը վտանգում՝ պարբերաբար այցելելով առաջնագիծ, նախագահը այդպես էլ չպատասխանեց, կարծես դա շատ բնական մի բան է և հակառակը չի էլ կարող լինել: Հպարտ եմ մեր ծանոթությամբ»,- գրել է Սեմյոն Պեգովը:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика