Գագիկ Խաչատրյանը և նրա որդիները դատի են տվել վարչապետին

Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը և նրա որդիները Արտյոմ և Գուրգեն Խաչատրյանները դատի են տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նրա խոսնակին՝Մանե Գևորգյանին և վարչապետի աշխատակազմին։Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։Հայցը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանին

Խաչատրյանները պահանջում են պարտավորեցնել պատասխանողներին՝վիրավորանք հանդիսացող արտահայտության համար ներողություն խնդրել և հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները Դատական հայցի պատճառը եղել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի ապրիլի 28-ի գրառումը

Վարչապետի խոսնակը գրել էր.«ՀՀ կառավարության ունեցած տվյալներով՝Գագիկ Խաչատրյանը և նրա որդիները ղեկավարել են Հայաստանում երկար տարիներ գործած կոռուպցիոն մաֆիոզ համակարգ ինչի արդյունքում կուտակել են մի քանի հարյուր միլիոն դոլարի ապօրինի հարստություն:Վարչապետի դիրքորոշումն այն է,որ այդ թալանվածը պետք է մինչև վերջ վերադարձվի պետությանը

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика