Գործшրար Արտшկ Թովմասյшնը Հայшստանում նոր քաղшքական ուժ է ստեղծել

Երևանի Դվին հյուրանոցի սեփականատեր,գործարար Արտակ Թովմասյանը հայտնում է Հայաստանում նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին:Իր տեսաուղերձում Արտակ Թովմասյանն ասում է,որ ազգն ականատես է լինում տնտեսական ու բարոյահոգեբանական խորը ճգնաժամի Նշում է՝մինչև ե՞րբ պետք է անպատիժ մնան նախկին ու ներկա պաշտոնյաները:Այսօր մեր ազգի առջև կա մեկ հրամայական և այդ հրամայականն ունի մեկ անուն զարգացում

Զարգացում ռազմական ոլորտում,զարգացում կրթության,գիտության և սպորտի ոլորտներում,զարգացում առողջապահության նորարարության ոլորտներում և ամենուր:Պետք է ստեղծենք այնպիսի մթնոլորտ,որտեղ յուրաքանչյուր մարդ կզբաղվի նախընտրած գործով և իր մասնագիտությամբ`իր լուման ներդնելով մեր երկրի զարգացման մեջ,ասում է նա:Ինչ վերաբերում է իր թիմին,ապա Թովմասյանն ասում է,որ իր թիմում լինելու են անհատներ,որոնք հաջողության են հասել առանձին ոլորտներում և պետք է այլևս թույլ չտան օտար ուժերին պառակտել ազգին

Խոսում է նաև այն մասին որ փայլուն դիվանագիտական թիմ են ստեղծելու:Մենք ստեղծելու ենք ժողովրդի իրական իշխանություն ասել է Թովմասյանը:Նա նշում է որ դրանք իրենց թիմի որոշ ծրագրերն են իսկ ամբողջական ծրագիրը կմշակվի առաջիկայում ՀՀ քաղաքացիների հետ մարզեր ու համայնքներ այցելելու ժամանակ

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика