Եթե սա իրшկանություն է մենք զրկվեցինք թշնшմու նկшտմամբ ռազմավшրական կшրևոր առшվելությունից Նաիրի Հոխիկյшն

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ գործի դրված այս ագրեսիան նպատակ ունի տիրանալ ամենակարևոր ռազմավարական դիրքին։Ըստ «Հետք»-ի ղեկավար Էդիկ Բաղդասարյանի թշնամին գրավել է Դիզապայթ լեռնագագաթը ավելին հայկական կողմին արգելվել է դիմադրություն ցույց տալ։Եթե սա իրականությու է ապա մենք զրկվեցինք թշնամու նկատմամբ ռազմավարական շատ կարևոր առավելությունից

Դիզապայթը մոտ 2500մ․բարձրություն ունեցող այն լեռն է որի գագաթից,ինչպես ափի մեջ տեսանելի են Շուշին  Հադրութը Ջեբրայիլ և Արաքսի ամբողջ հովիտը՝Իրանի սահմանով հանդերձ։Դիզապայթ լեռնագագաթի շնորհիվ հայկական կողմը ունի առավելություն թշնամու նկատմամբ և կարող է միշտ ճնշել նրան։Պատերազմի հետևանքով յուրատեսակ թերակղզու վերածված այս հատված ևս թշնամուն հանձնելու մասին խոսակցություն շատ է եղել նոյեմբեր ամսին

սակայն Արցախը հստակ է պատասխանել այն մտնում է նախկին ԼՂԻՄի մեջ,գտնվում է հայկական ուժերի հսկողության ներքո հետևաբար չի կարող հանձնվել թշնամուն։ՀՀ իշխանությունները այժմ պարտավոր են պատասխանել ինչ է տեղի ունեցել արդյոք այդ հատվածի մեր զորքին արգելվել է դիմադրություն ցույց տալ,եթե այո,ապա ինչու։Եթե Դիզապայթը ևս իրականում հանձնվել է թշնամուն,ապա մենք կորցրինք Արցախի վերջին պաշտպանական ամրոցը

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика