Եկեղեցում սեղմում են նրա ձեռքը ով եկել է զղջումով ոչ թե փիառ անելու կամ մոմերի առաջ լուսանկարվելու համար Տեր Զարեհ

Այս հարցի պատասխանը մեկն է բոլորիս համար՝արդարությունը և ազգի միասնությունը։Եկեղեցին երբեք առանձին չի եղել իր զավակներից թե պատերազմի դաշտում,թե կենցաղում»,այս մասին անհետ կորած զինվորների հարազատների ակցիայի ժամանակ ասաց Վերին Շենգավիթի սրբոց առաքելոց եկեղեցու քահանա Տեր Զարեհը նշեց,որ զավակների վերադարձը պահանջող մարդկանց պայքարը հասկանալի է։Զինվորների վերադարձտը պետք է կազմակերպեն պատկան մարմինները, ոչ թե բախտի քմահաճույքին հանձնեն․

Պահանջին միանալը նաև մեր կողմից ամենակարևոր հարցն է,որպեսզի պատկան մարմինների ուշադրություն հրավիրենք ավելի լուրջ զբաղվելու այդ խնդրով»։Համացանցից տեղեկացել է, որ կիրակի ակցիաներ են սկսելու եկեղեցու դեմ քահանան նշեց,որ հալածանքը եկեղեցու դեմ օր չունի և իրենք չեն վախենում։

Քրիստոսից մինչև այսօր հալածանք կա եկեղեցու դեմ։ Մեղքը լինելու է, բայց վայ նրան, ով այդ մեղքը կգործի Եթե քրիստոնյա մարդը պիտի գնա եկեղեցու դեմ, ուրեմն քրիստոնեության մասին գաղափար չունեն, իսկ եթե պիտի գնան պատահական մարդիկ, որոնք իրենց քրիստոնյա են հռչակել, բայց կապ չունեն՝ հասկանալի է նպատակը»։

Վեհափառ հայրապետի դիրքորոշումը՝վարչապետի հրաժարականի հարցի շուրջ կիսում են։Նա հավելեց,որ կոչին միացել են մտահոգ մարդիկ։«Թող բարի լինեն իրենց պարտքը կատարեն բարեխիղճ ձևով և եկեղեցին ստիպված չլինի միջամտելու։ Մեկ ընտանիք ենք,մենք ոչ թե հպարտ քաղաքացիներ պետք է լինենք,այլ սիրող հայրենակիցներ ու եղբայրներ լինենք։Անդրադարձավ նաև Սիսիանի հոգևորականի վարչապետի չբարևելու դեպքին, հիշեց Տիրան երկրորդ թագավորի ապօրինության մասին պատմությանը

Հուսիկ առաջին Պարթև կաթողիկոսը սուրբ էր ու արգելեց թագավորին եկեղեցի մտնել։Խելագար թագավորը հրահանգեց,որ կաթողիկոսին սպանեն։Փառք աստծո,վերջին մասը այսօր հնարավոր չէ իրագործել։Կիսում եմ Տեր հոր հետ իր արարքի պատասխանատվությունը,ես էլ իր փոխարեն լինեի՝նույնպես կարձագանքեի Եկեղեցում սեղմում են նրա ձեռքը ով եկել է զղջումով ոչ թե փիառ անելու կամ մոմերի առաջ լուսանկարվելու համար» ասաց Տեր Զարեհը։

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика