Ես և իմ ընտանիքը ապրում և շարունակելու ենք ապրել Հայաստանում Զոհրաբ Մնացականյանը հերքում է տարածված լուրերը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է տարածված լուրերին, թե պատրաստվում է ընտանիքը դուրս բերել Հայաստանից և աշխատանք է խնդրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից Արմենպրես-ի խնդրանքով անդրադառնալով տարածված լուրին՝ՀՀ ԱԳ նախկին նախարարը հավաստիացրել է որ ինքն ու ընտանիքն ապրում և շարունակելու են ապրել Հայաստանում

Ստիպված էի նկատել դեղին մամուլի կողմից շրջանառվող բամբասանքը: Կեղծ լուրերի առուծախով զբաղվողներին հիասթափեցնեմ, որ ես և իմ ընտանիքը ապրում և շարունակելու ենք ապրել Հայաստանի Հանրապետությունում ցանկացած ձևով կամ կարգավիճակով այն լքելու ոչ մտադրություն ունեմ ոչ էլ՝ցանկություն։Իսկ իմ անձով հետաքրքրվողներին պարզապես հորդորում եմ. այսօր շատ ավելի կարևոր հարցեր կան, քան իմ անձի, իմ ընտանիքի մասին բամբասանքերը» նշել է Մնացականյանը

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика