Երկիր ենք կորցրել մեր 5000 երեխեքն են զոհվել,ես իմ տան մասին պետք է մտածե՞մ. Ռուբեն Հայրապետյանը՝ Շուշիում գտնվող իր առանձնատան՝ադրբեջանցիների կողմից պղծվելու մասին Լուրեր

Համացանցում տարածվել են տեսանյութեր,որտեղ երևում է թե ինչպես են ադրբեջանցիները ավիրում Ռուբեն Հայրապետյանի Շուշիում գտնվող առանձնատունը։ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանն ասաց՝ավելի կարևոր բան ենք կորցրել քան տունը․«Երկիր ենք կորցրել, ես իմ տան մասին պետք է մտածե՞մ,գրողի ծոցը Մենք ավելի կարևոր բան ենք կորցրել մեր երկիրն է կորել,մեր 5000 երեխեքն են զոհվել,10 000ից ավել երեխայի ճակատագիր խեղվել է,դրա մասին եկեք մտածենք ինչ տուն, թող տաս հատ էդպիսի տուն քանդվի, Երևանի տունս էլ եմ պատրաստ կորցնել, միայն թե էդ երեխեքն ու երկիրս հետ գան։Ես ոչ միայն Շուշիում,այլ տեղերում էլ շատ ներդրումներ եմ արել,բայց թքած ունեմ ամեն ինչի վրա,ավելի կարևոր բաներ կան» նշեց նա։

Նա նշեց իր մտածմունքը ոչ թե իր տուն կորցնելն է,այլ այն մարդկանց,որոնք մնացել են անտուն․«Մարդիկ կան,որոնց միակ ունեցվածքը եղել է տունը ու էսօր էդ էլ չունեն,մնացել են դրսում։Ես Շուշիի էդ տունը կառուցել եմ,որովհետև Ղարաբաղը շատ եմ սիրում, թե չէ տան կարիք չեմ ունեցել։ Էն մարդիկ որոնք էսօր տանիք չունեն իրենց գլխին,իրենց համար է դժվար այ իրանց համար եմ ցավում» ասաց Հայրապետյանը։

Նրա խոսքով՝Շուշին ու,առհասարակ,Արցախը կորցնելու մեղավորն ու պատճառը ՀՀ վարչապետն է․«Շուշին ոչ թե կորցրել ենք այլ դավաճանաբար ծախել են,որովհետև ունենք երկրի դժբախտ, դժգույն ղեկավար ի դեմս ապիկար Նիկոլ Փաշինյանի,նշեց նա և հավելեց որ մշտապես պահանջել է Փաշինյանի հրաժարականը  այդ մասին հայտարարությամբ հանդես գալը պարտադիր չի համարում:Նյութն ամբողջությամբ՝սկզբնաղբյուր կայքում:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика