Էրդողшնի ու Ալիևի հшնդուգն ուղերձը Հայшստшնի կшրճ և բшրդ պшտասխшնները

Ռազմական շքերթի ընթացքում Բաքվի ղեկավար Ալիևի և նրա վերադաս Էրդողանի ելույթները որոնցում Սևանը Զանգեզուրն ու Երևանը պատմական ադրբեջանական տարածքներ են որոնցում վերջնագրային տոնով Հայաստանին խորհուրդ են տալիս դասեր քաղել կատարվածից բացարձակապես նոր երևույթ չէ: Բայց դրանով հանդերձ այն ոչ միայն չի դառնում հայկական պետականության անվտանգության և հայ ժողովրդի գոյության տեսանկյունից պակաս մտահոգիչ այլ առավել մտահոգիչ է դառնում նոյեմբերի 9-ի լույսի ներքո:

Հայաստանը ոչ միայն Զանգեզուրի Սևանի այլ իր որևէ տարածքի որևէ գյուղի կամ բնակավայրի իմաստով պետք է պատրաստ լինի թուրք-ադրբեջանական որևէ հավակնության ցանկացած պահի անգամ եթե Բաքվի կամ Անկարայի որևէ ղեկավար խոսի խաղաղության և կայունության մասին: Դա հայկական անվտանգության ճարտարապետության խնդրի տեսանկյունից աքսիոմատիկ է: Միևնույն ժամանակ հատկապես նոյեմբերի 9-ից հետո Ալիևի այդ հայտարարությունները ստանում են որոշակի նոր նշանակություն դառնալով ձեռնոց նոյեմբերի 9-ի երաշխավոր ՌԴ նախագահ Պուտինին:

Նա խոսում է խաղաղությունից կայունությունից հակամարտությունը պատմություն դարձնելուց իսկ Ալիևը Էրդողանի ներկայությամբ հայտարարում է Հայաստանի տարածքների հանդեպ պատմական հավակնության մասին: Նկատենք որ Պուտինն առայժմ որևէ կերպ չի անդրադարձել այդ հայտարարություններին: Կցկտուր անդրադարձեր կատարել են ՌԴ պաշտոնական և ոչ պաշտոնական խոսնակները ԱԳՆ և Դումայի մակարդակով: Այդ ամենին զուգահեռ հավակնոտ և վերջնագրային հայտարարությունները ներկայիս լույսի ներքո անշուշտ արտահայտում են նաև Բաքվի ու Անկարայի որոշակի մտահոգություն ու մտավախություններ:

Արցախում նոր ստատուս-քվոյի շուրջ պայմանավորվածությունը հավերժ չէ այդպես է թե Անկարայի թե Մոսկվայի ռազմավարություններում: Այդ ռազմավարությունները զարգանում են անուղղակի բախումների և պայմանավորվածությունների այսպես ասած միմյանց հաջորդող շրջափուլերով: Եթե այժմ պայմանավորվածության շրջափուլն է ապա դա նշանակում է որ հաջորդը լինելու է բախման փուլը: Ինչ տեսքով դա իհարկե դիտարկումների հարց է: Բայց թերևս առկա է նաև բախման հիմքը ինչի մասին առիթ եմ ունեցել խոսելու:

Խոսքը 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագրի մասին է, որը հետագա հարյուրամյակի ընթացքում եղել է Ռուսաստանի և Թուրքիայի ռեգիոնալ վարքագծի ուղենիշը: Այդ ուղենիշը այժմ շեղված է էապես շեղված է: Անկասկած է նաև որ չկա նախնական կամ ելման դիրքը վերականգնելու հնարավորություն որովհետև դա նշանակում է վերականգնել ԽՍՀՄ:

Դա իրատեսական չէ: Միևնույն ժամանակ նոյեմբերի 9-ի համաձայնագրի հանդեպ ԱՄՆ վերաբերմունքը հուշում է որ Վաշինգտոնը հեռու մնալով լոկալ դրվագից պատրաստվում է մեծ փուլին ռուս-թուրքական պայմանագրային հարաբերության լայն ճշգրտմանը ներգրավվելուն: Թե Մոսկվան թե Անկարան այդ հանգամանքը չեն ընդունի ուրախությամբ կամ գոհունակությամբ միևնույն ժամանակ սակայն հասկանալով որ փակել ԱՄՆ մուտքը Վաշինգտոնի հաստատ մտադրության դեպքում գործնականում անկարող են: Հետևաբար նրանց միջև կառաջանա մրցակցություն Վաշինգտոնի ներգրավվածությունն օգտագործելու իմաստով:

Համատեղ դիմադրությունը ևս տարբերակ է բայց բարդ տարբերակ, որովհետև խնդիրը հենց ռուս-թուրքական լայն պայմանավորվածության այսպես ասած վերբեռնումն է: Ահա այդ պայմաններում Ալիևի շուրթերով բարբառում է Էրդողանը ներկայացնելով պատմական տարածքային հավակնություններ Հայաստանի տարածքի նկատմամբ որպես ճնշման լծակ Ռուսաստանի հանդեպ որպեսզի Մոսկվան զերծ մնա օրինակ Նախիջևանի կարգավիճակի հարց բարձրացնելուց:

Միաժամանակ Անկարան Բաքվի հավակնությունների բարձրաձայնման միջոցով փորձելու է հնարավորինս չեզոքացնել Արցախի կարգավիճակի և մի շարք տարածքների խնդիրը որ բարձրաձայնում են Նահանգները և Ֆրանսիան և ինչը կարող է երկակի նշանակություն ունենալ Ռուսաստանի համար: Ամենաբարդ հարցերից մեկն այն է թե որտեղ է այստեղ Հայաստանը: Իհարկե ոչ աշխարհագրական այլ քաղաքական իմաստով:

Կա կարճ և հեշտ պատասխան Ռուսաստանի շվաքում: Կա նաև բարդ պատասխան Հայաստանը նոր պետք է տեղավորվի ընդ որում խաղացողների բավականին խիտ դասավորության արանքում ունենալով դրա համար շատ քիչ ժամանակ և տարածություն: Բայց այդ հարցերով հիմնարար զբաղվելու համար Հայաստանը պետք է վերջապես ունենա քաղաքական և պետական էլիտա:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика