Էրեբունի օդանավակայանում վայրէջք է կատարել 44 հայ գերիներին տեղափոխող ռուսական օդանավը

Երևան Էրեբունի օդանավակայանում քիչ առաջ վայրէջք է կատարել 44 հայ գերիներին տեղափոխող ռուսական օդանավը Տեղեկությունը հայտնել է Sputnik Արմենիա-ն։Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը և ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մոտեցել են օդանավին։Հավելենք,որ այսօր մեկնարկել է գերիների ու պատանդների փոխանակման գործընթացը Հայաստանի ու Ադրբեջանի միջև Հիշեցնենք նաև,որ կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռքբերվել փոխանակումը կատարել բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Բաքվի օդանավակայանում վայրէջք է կատարել Հայաստանից ադրբեջանցի գերիներին տեղափոխող ինքնաթիռը։ Վերադարձածների մեջ են Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասկերովը,որոնք 2014 թվականից բանտարկված էին Արցախում լրտեսության,պետական սահմանի ապօրինի հատման ռազմամթերք կրելու,անձի առևանգման և սպանության համար։

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика