Թշնшմին օգտшգործել էր հրետանի մեր կողմից ունենք 6 վիրшվոր Հայկ Խանումյանը ռուսшկան կողմի հետ հшնդիպումից մանրшմասներ է հшյտնել

Ինչպես գիտեք,այսօր թշնամին գրավել էր Հին Թաղերը և առաջացել դեպի Խծաբերդ:Թշնամին օգտագործել էր հրետանի մեր կողմից ունենք 6 վիրավոր:Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային վերածնունդ կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանը որը մասնակցել էր Հին Թաղերի և Խծաբերդի պաշտպանությանը Երեկոյան հավաքվեցինք ռուսական բազայի մոտ՝հասկանալու նրանց դիրքորոշումը:Կարճ ժամանակում բավականաչափ մարդ էր հավաքվել՝ անկախ քաղաքական պատկանելիությունից.

Այնտեղ էին,օրինակ ԱԺ ընտրություններին Վիտալի Բալասանյանի գլխավորած Արդարություն կուսակցության ղեկավարը և նույն խմբակցության պատգամավոր,որոնք նույնպես կիսում էին մեր մտահոգությունները:Մեզ հետ զրուցեց ռուսական հրամանատարության տեղակալը (գեներալ Մուրադովը Արցախում չի):Հրամանատարի տեղակալը վստահեցրեց,որ կողմերի հետ պայմանավորվել են վիճակը կայունացնել,մեր զորքերը մնացել են Խծաբերդի դիրքերում,սակայն թշնամին մտել է Խծաբերդ գյուղ:

Նշեմ որ այդ տարածքը պահպանվում էր պաշտպանության բանակի կողմից և այնտեղ ռուս խաղաղապահների դիրքեր չկային:Այժմ բոլոր մակարդակներում գնում են բանակցություններ՝նախկին դիրքերը վերականգնելու համար:Վաղը ժամը 11-ին կրկին կհանդիպենք նորություններ իմանալու համար

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика