Ինչ տարբերություն իմ ընտանիքի անդամի մասին է խոսքը թե ձեր Փաշինյանն ընդունել է անհետ կորածների ծնողներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել արցախյան պատերազմում գերեվարված, անհետ կորած զինվորականների և քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ:Իր խոսքում, վարչապետը, մասնավորապես, նշել է. «Սիրելի հայրենակիցներ, նախ ուզում եմ բոլորիցդ ներողություն խնդրել այն բանի համար, որ մինչև հիմա մեր պետական մարմիններն ի վիճակի չեն եղել ձեր հարցերին պատասխանել

Իհարկե նաև հասկանալով,որ դրա համար կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, բայց մենք այսօր խորհրդակցություն ենք անցկացրել կառավարությունում և իմ հիմնական ասելիքը իրավիճակի հետ կապված հետևյալն է. երբ կողքից նայում ենք՝ կարող է տպավորություն ստեղծվել, թե մեր միջև կա այսպես ասած բաժանարար գիծ,որի մի կողմում դուք եք մյուս կողմում՝կառավարությունը: Այդ տպավորության հարցում իհարկե,առաջին հերթին մեր մեղքն է, որովհետև այդպես չի կարող լինել:Ուզում եմ,որ համոզված լինեք ձեր և ձեր ընտանիքների անդամների զգացողությունները մեր սրտերում են նույն կերպ և իհարկե պատերազմի բերումով այս կոնտակտը հնարավոր չի եղել ավելի շուտ հաստատել, ինչը կրկին մեր մեղավորությունն է, ինչի համար կրկին ներողություն եմ խնդրում

Այսօր մեր խորհրդակցությունը եղել է մի բանի մասին՝ձեզնից յուրաքանչյուրն ամեն օր պետք է զգա,որ կառավարությունը ձեր կողքին է ձեր ընտանիքի անդամն է,ձեր ցավով ապրողն է, ձեր տառապանքով տառապողն է: Այդ ռեժիմը չպետք է լինի՝ դուք-ոստիկանություն-պետական ինչ-որ մարմին. եկեք պայմանավորվենք,որ դուրս ենք գալու այդ ռեժիմից չնայած մեղավորը մենք ենք,և ես նորից ուզում եմ ներողություն խնդրել,որովհետև ինչ տարբերություն իմ ընտանիքի անդամի մասին է խոսքը, թե ձեր. ոչ մի տարբերություն չկա: Հենց այս ռեժիմով պետք է շփվենք միմյանց հետ, ոչ թե կառավարություն, որը դավադիր կերպով ինչ-որ բան է թաքցնում, ինչ-որ բան պիտի անի՝ դավադիր կերպով չի անում, այլ մենք ունենք ընդհանուր խնդիր, ընդհանուր ցավ, ընդհանուր դարդ և պետք է հասկանանք՝ ինչպես ենք գնում առաջ: Այսինքն, այստեղ նստելու տեղերի տարբերություն պետք է չլինի, պետք է բաց, անկեղծ ամեն ինչի մասին խոսենք

Նիկոլ Փաշինյանը նշել է բոլորի հետ շփվելու է նմանատիպ հանդիպումների ընթացքում որոնք կլինեն շարունակական: «Ես խնդիրը հետևյալ կերպ եմ ձևակերպել ասել եմ՝ այդ մարդիկ ոչ թե իրենք պետք է ամեն օր գան մեզ մոտ,այլ մենք ամեն օր պետք է գնանք իրենց մոտ: Այնպիսի տպավորություն է թե տարբեր բարիկադներ են ու տարբեր կողմերում մարդիկ. այդպիսի բան ուղղակի լինել չի կարող, ի բնե չի կարող

Մենք պետք է բառիս բուն իմաստով այս շրջանն ապրենք իրար հետ, սա շատ դժվար շրջան է, բայց մենք պետք է ապրենք այն կանխավարկածով, որ, այո, սա ընդհանուր խնդիր է, ձեր ընտանիքի անդամի մասին չէ խոսքը, այլ բոլորիս ընտանիքի անդամի մասին է: Մենք սա ընկալում ենք որպես մեր ընդհանուր ցավ և հույս ունեմ,որ առնվազն շատ մեծ թվով մարդկանց մեր եղբայրների կկարողանանք գտնել,վերադարձնել և այդ առիթով ուրախանալ ասել է վարչապետը Այնուհետև կառավարության ղեկավարը լսել է ներկաներին, պատասխանել,ներկայացրել պարզաբանումներ և պատասխանել նրանց տարբեր հարցերի:Նիկոլ Փաշինյանն առաջարկել է անհետ կորած անձանց ընտանիքների ներկայացուցիչներին ընդգրկվել ձևավորված միջգերատեսչական աշխատանքային խմբում, ինչը կապահովի նաև մշտական հաղորդակցություն իրականացվող աշխատանքների ուղղությամբ

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика